HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը հաստատեց «Էկոլոգիական կրթության և դաստիարակության ռազմավարության» ծրագիրը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացավ էկոլոգիական կրթության և դաստիարակության ռազմավարության ծրագիրը։ Նախագիծը ներկայացրեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ում խոսքով՝ ռազմավարության հիմնական նպատակը էկոլոգիական գիտելիքների հաղորդման միջոցով էկոլոգիական մշակույթը բարձրացնելն է։

«Եւ թե՛ նախադպրոցական, թե՛ հանրակրթական, բուհական, հետբուհական և այլ աստիճաններում, ինչպես նաև լրացուցիչ և ոչ ֆորմալ կրթության միջոցով հասարակությանը ներգրավել էկոլոգիական գիտելիքների ստացման հարցում», - ասաց Մինասյանը։

Արծվիկ Մինասյանը ներկայացմամբ՝ աշխատանքներ են տարվել և՛ կրթության ու գիտության և՛ տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունների հետ։

«Քանի որ հարցը շատ ընդգրկուն է, նախատեսվում է  միջգերատեսչական մարմնի ստեղծում, որը կիրականացնի և՛ մոնիթորինգը, և՛ գնահատումը, ինչպես նաև առաջարկությունների ներկայացումը»,-ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter