HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատանի տաղանդավոր նկարիչը՝ Գյումրու տնակային ավանից

1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ «Շիրակ կենտրոնը» նախաձեռնել է «Հրաշքները տնակներում» ծրագիրը` Գյումրու տնակաբնակ շնորհաշատ պատանիների ու նրանց ընտանիքների ապրելակերպի մասին: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Շիրակ կենտրոնը»․

«․․․Պատանիներ, որոնք հնարավոր է՝ ապագայում լինելու են մեր նոր Մինասները, Համասյաններն ու Իսահակյանները:

Նշված նախաձեռնության շրջանակում այսօր ներկայացվող տեսանյութը Գյումրու նախկին բուսաբանական այգու տնակային ավանում, սողանքների պատճառով թեքված տնակում բնակվող ընտանիքի մասին է: Ընտանիքի ավագ որդին՝ 14-ամյա Մկրտիչը երազում է նկարիչ դառնալ:

Որպես նախաբան ասեմ, որ պատանի նկարչի աշխատանքներից մի քանիսի՝ օրերս մեր ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարները մեծ արձագանք գտան, և հիացմունքի բազմաթիվ խոսքեր հնչեցին:

Իրոք, նրա ստեղծագործությունները դիտելիս պարզապես անհնար է անտարբեր մնալ և չհիանալ պատանի նկարչի տաղանդով:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում»:

«Շիրակ կենտրոնն» ուղարկել է 14-ամյա Մկրտիչի նկարներից մի քանիսը․ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter