HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի նախաստորագրումը

Փետրվարի 19-22-ը Երևանում տեղի են ունեցել «Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի շուրջ բանակցություններ, ինչի արդյունքում համաձայնագիրը նախաստորագրվել է:

Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ հայկական և իրաքյան կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը քայլեր ձեռնարկել համաձայնագրի ստորագրման գործընթացը հնարավորինս արագ կազմակերպելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter