HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Կարայանը Համաշխարհային բանկի առաքելության հետ քննարկել է ընթացիկ ծրագրերը

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Համաշխարհային բանկի խմբի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսների, նորարարության և մրցունակության գլոբալ գործելակերպի ղեկավար Մարիալիզա Մոտտայի գլխավորած պատվիրակության հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի բաղադրիչների ներքո իրականացվող առանձին միջոցառումների առաջնընթացին և հետագա քայլերին առնչվող հարցեր։

Սուրեն Կարայանն ընդգծել է, որ ծրագիրն առանցքային նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար, քանի որ այն թիրախավորում է առևտրի և որակի ենթակառուցվածքների բարելավումը, ինչը Հայաստանի կառավարության արտահանելի տնտեսության ձևավորման օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև «Թվային տնտեսություն. Հայաստան» ծրագրի շուրջ։ Քննարկվել է նաև «Ինովացիոն զարգացման ռազմավարություն» փաստաթղթի մշակման գործընթացում Համաշխարհային բանկի հնարավոր դերակատարումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter