HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Air France-ի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են արել աշխատավարձի բարձրացման պահանջով

Ֆրանսիական ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում բողոքի ակցիա անցկացնող Air France ավիաընկերության աշխատակիցների դեմ:

Ֆրանսիական ավիափոխադրողի հարյուրավոր աշխատակիցներ փետրվարի 22-ին մեկօրյա գործադուլ են հայտարարել՝ պահանջելով Air France-ի ղեկավարությունից աշխատավարձի բարձրացում 6%-ի չափով, հայտնում է Associated Press-ը:

Air France-ի աշխատակիցների արհեստակցական միության նախագահ Պատրիկ Անրի-Էյեի խոսքերով՝ 2011 թվականից ընկերության արտադրողականությունը աճել է 30%-ով, սակայն աշխատակիցների վճարները նույնն են մնացել: 

«Նախորդ տարի մեր ղեկավարները իրենց աշխատավարձերը ավելացրել են 67%-ով, մերը՝ 0%-ով»,- ընդգծում է Պատրիկ Անրի-Էյեն:

Air France-ի ղեկավարությունը աճող մրցակցության պայմաններում ցուցարարների պահանջը անընդունելի է համարում և առաջարկում է աշխատավարձի բարձրացում 1%-ով:

Ընկերությունը հայտարարել է, որ բողոքի ակցիային մասնակցել են աշխատակիցների 1/3-ը: Գործադուլի պատճառով Air France-ը կարողացել է իրականացնել ներքին չվերթների 75, իսկ միջազգային չվերթների 50%-ը: 

«Մեր նպատակը ամենևին էլ անհարմարություն պատճառելը չէ, բայց ցավոք, այսօր նույնիսկ հնարավոր չէ երկխոսել ղեկավարների հետ և մեր հանդիպումները բացարձակապես ապարդյուն են»,- նշել է անձնակազմի անդամների միության ներկայացուցիչ Էրիկ Ֆալուն:

Լուսանկարը՝ AP Photo / Thibault Camus

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter