HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Սարգիս Քլոյան․ «Իշխանություննե´ր, հույս չունենաք, ամեն ինչ անելու ենք Մարտի 1-ի մեղավորներին պատժելու համար»

Խորհրդարանում այսօր մեկնարկել են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ «Ելք» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումները։ Տեղեկացնենք, որ լսումներին ներկա են Մարտի 1-ի զոհերի ընտանիքների անդամները, քաղաքական, հասարակական գործիչներ, ներկայացուցիչներ Գլխավոր դատախազությունից։ Մինչ լսումների մեկնարկը նախագահող «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը, ապա ելույթով հանդես եկավ զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։ Վերջինս, դիմելով իշխանություններին, հայտարարեց՝ ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեղավորները պատժվեն։ Քլոյանի խոսքով՝ Մարտի 1-ի զոհերի հարազատները որևէ կապ չունեն քաղաքականության հետ․  իրենց պահանջն է` բացահայտել ոճրագործությունը` ով է հրաման տվել և ով կատարել: «Պատասխանատվության չեն ենթարկվել ո´չ կատարողները, ո´չ էլ հրաման տվողները: Վկաների կեսը արտագաղթել է, իսկ կեսը չի հիշում ոճրագործությունը»,-ասաց նա:

Դիմելով դահլիճում նստած նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին` Քլոյանն ասաց«Գործերն առաձնացրիք, պարոն Կոստանյան, բա ի՞նչ եղավ, անցել է տասը տարի»:

Սարգիս Քլոյանը հիշեցրեց նաև, որ տասը զոհերից երեքը Չերյոմուխա գազային նռնակից են զոհվել՝ ուղիղ նշանառության հետևանքով:

«Չորս ոստիկանի մոտ է եղել Չերյոմուխա տեսակի զենքը, գիտենք այդ ոստիկանների անուն-ազգանունները, բոլորդ գիտեք: Նրանք չեն քննվել, բարձրաստիճան պաշտոնյաները ևս չեն քննվել: Ես վստահ ասում եմ, որ չեն քննվել: Հատուկ քննչականը քննում էր միայն շարքային քաղաքացիներին, բայց նրանք ի՞նչ իմանան, թե գիշերը ով սպանեց 200-300 մետր հեռավորության վրա»,- ասաց նա:

Ելույթն առավել մանրամասն՝ տեսանյութով։ 

Տեսանյութը՝ Parliament.am կայքի ուղիղ հեռարձակումից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter