HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարդգես Գասպարին՝ ՀՀԿ-ականներին․ «Դուք գնդակահարել եք իմ հարազատներին»

Խորհրդարանում հրավիրված «2008 թվականի Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» թեմայով լսումներին քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, որին ԱԺ անվտանգությունը թույլ չէր տալիս խորհրդարան մտնել, լսումների ընթացքում ի վերջո կարողացավ մտնել նիստերի դահլիճ։ Նիստը վարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այդ միջադեպի համար ներողություն խնդրեց Գասպարիից։

Ակտիվիստն իր ելույթի մի հատվածը նվիրեց մարտիմեկյան զոհերի հարազատներին․ «Ես զղջում եմ, որ ձեր հարազատների, ձեր երեխաների փոխարեն չգնդակահարվեցինք մենք՝ շարժման առավել երկարատև մասնակիցներս, առավել մեծ ակտիվություն ունեցող անձինք։ Հուսով եմ՝ սա գոնե ինչ-որ չափով կհամարեք անկեղծ և մեծահոգաբար ինչ-որ կերպ մեզ կներեք»,-ասաց նա։

Գասպարին շեշտեց, որ իշխանությունները, ինչպես 2008-ի դեպքերից առաջ, այնպես էլ հետո զենքի միջոցով են իրենց հարցերը լուծում։

«Ցանկանում եմ արձանագրել, որ մեր խաղաղ քաղաքացիական պայքարի շրջանակներում տասը տարի հետո էլ կանգնել ենք անզոր, անճարակ` այս դաժան մարդասպանության առջև»,- ասաց նա։

Դիմելով նիստերի դահլիճում ներկա գտնվող ՀՀԿ-ականներին` նա ասաց․ «Իշխանության ներկայացուցիչներին հայտնում եմ՝ դուք ուղղակիորեն գնդակահարել եք իմ հարազատներին, ոչ ավել, ոչ պակաս, դուք եք գնդակահարել, գտնվելով այս դահլիճում` միևնույն հարկի տակ, հայտնում եմ՝ չափազանց մեծ զսպվածություն եմ ցուցաբերում, որ ուղիղ չեմ թքում ձեր երեսին»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Տեսանյութը՝ Parliament.am կայքի ուղիղ հեռարձակումից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter