HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գ․ Կոստանյանը՝ Լ․ Բարսեղյանին. «Որ պահին Դուք որոշեիք, որ ես հաջողակ դատախազ եմ, դա ինձ համար կլիներ անձնական վիրավորանք»

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը խորհրդարանում հրավիրված «2008 թվականի Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» թեմայով լսումներին իր հետ բերել էր Հայոց պատմության 12-րդ դասարանի դասագիրք, որից ընթերցեց 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ մի հատված․ «Անընդհատ հանրահավաքներ, ապակայունացնող իրավիճակը Երևան քաղաքում հանգեցրեց ողբերգական դեպքերի, տեղի ունեցան բախումներ ոստիկանության և հանրահավաքի մասնակիցների միջև, եղան վիրավորներ։ Երկրում մտցվեց քսանօրյա արտակարգ դրություն»։

Ապա Բարսեղյանն ասաց. «Դոկտոր-պրոֆեսոր է գրել, որ երկրում արտակարգ դրություն է մտցվել, բոլորդ հիշում եք, որ հրամանագիրը Երևան քաղաքին էր վերաբերում, բայց ես հիշում եմ, որ Գյումրիում և մյուս քաղաքներում ևս փաստացի արտակարգ դրության իրավիճակ էր։ Ազգային անվտանգության ծառայության կամ ինչ-որ անհայտ ծառայության մարդիկ նույն գիշերը հայտնվեցին լրատվամիջոցներում և արգելեցին որևէ լուր հաղորդել եթեր»: Նա  հիշեցրեց, որ այդ ժամանակ Հայաստանում գրաքննություն է եղել, ինչի համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։

Դիմելով նիստերի դահլիճում ներկա գտնվող նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին` Լևոն Բարսեղյանը նախ հարցրեց, թե արդյոք լա՞վ է վերջինս, ապա ասաց«Դուք ձախողված դատախազ եք, առյուծի սիրտ պետք է ուտել, որպեսզի այդ հարցազրույցը տալուց հետո մարդ համաձակվի գալ էստեղ՝ հանրային լսումների: Քոչարյան Ռոբերտին հարցաքննեինք, որ ի՞նչ ասեր, երեկ Դուք եք ասել։ Այսինքն` Դուք գիտեիք, թե ինչ էր ասելու Քոչարյան Ռոբերտը, և դա արժեքավոր չէր, դրա համար կարիք չկար նրան լսել։ Վերևից բռնեք, ինչ-որ մեկն ասում էր՝ գլխից բռնեք, դե հիմա Դուք չէ, Դուք արդեն պատգամավոր եք։ Հուսամ՝ գիշերները լավ եք քնում»։

Լևոն Բարսեղյանի ելույթից հետո վարման կարգով արձագանքեց Գևորգ Կոստանյանը: Նա չհնչեցրեց Բարսեղյանի անունը, սակայն, մատնացույց անելով վերջինիս ուղղությամբ, ասաց«Որ պահին Դուք լինեիք իմ աշխատանքի գնահատողը, որ պահին Դուք որոշեիք, որ ես հաջողակ դատախազ եմ, դա ինձ համար կլիներ անձնական վիրավորանք»։

Լևոն Բարսեղյանն էլ կոչ արեց իր խոսքերից վիրավորվածներին օգտվել Քաղաքացիական օրենսգրքի 1087 հոդվածի առաջին կետից։

Առավել մանրամասն՝ տեսանյութով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter