HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ն․ Փաշինյան «Ռոբերտ Քոչարյանն իր համար չէր արյուն հեղում, Սերժ Սարգսյանի համար էր հեղում»

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով խորհրդարանում հրավիրված 2008 թվականի Մարտի 1-2 իրադարձություների վերաբերյալ հանրային լսումները, հայտարարեց, որ ամբողջ օրվա ընթացքում ցավակցության խոսքեր հնչեցին զոհերի հարազատներին, այդ թվում` իշխող ուժի ներկայացուցիչների կողմից։

«Ես այդ վերաբերմունքն անկեղծ չեմ համարում, քանի որ զոհերը, բացի Համլետ Թադևոսյանից և Տիգրան Աբգարյանից, ներկայացված են որպես զանգվածային անկարգությունների մասնակիցներ։ Եվ պատկերացնու՞մ եք` նախաքննությունից տասը տարի անց Գլխավոր դատախազության ներկայացուցչին ասում են՝ լավ, էդ տղերքը զինվա՞ծ են եղել, թե՞ չէ, ասում է՝ դա նախաքննության գաղտնիք է։ Ա´յ ձեր ցավը տանեմ, էս ի՞նչ ցավակցության խոսքեր են, Դուք, ներողություն արտահայտությանս, ձեռ եք առնում մեզ բոլորիս»,-ասաց նա։

Փաշինյանն անդրադարձավ նաև նախկին գլլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի այն հայտարարությանը, որ 2008 թվականի Մարտի 1-ին արտակարգ դրություն է հայտարարվել սահմանային լարվածության համար։

«Հրամանը ձեռքիս տակ է, այդ հրամանում ընդամենը մի բան է արվում՝ ստեղծվում է Երևան քաղաքի կայազորի պետի վարչակազմ, ամբողջ գործողությունները, որ այս հրամանով կարգավորվում է, Երևան քաղաքից այն կողմ չի անցնում, Դուք ինչի՞ մասին եք խոսում»,-ասաց Փաշինյանը։

Պատգամավորի համոզմամբ՝ փորձ է արվում պատասխանատվության բաժինն ավելի շատ գցել Ռոբերտ Քոչարյանի վրա«Ձեռքի հետ փորձ է արվում, որ Ռորբերտ Քոչարյանը քըխ ա, բոբո, Սերժ Սարգսյանը ոնց որ թե առանձնապես չէր ուզում։ Չհասկացանք, Սերժ Սարգսյանը կարո՞ղ ա ժէկի պետ էր, վարչապետն էր և իշխող ուժի ղեկավարը, Սերժ Սարգսյանն ուզում էր ինչ-որ բան կանգնեցնել, չէ՞ր կարողանում, ո´չ, Սերժ Սարգսյանն է թիվ մեկ պատասխանատուն։ Ռոբերտ Քոչարյանն իր համար չէր արյուն հեղում, Սերժ Սարգսյանի համար էր հեղում, և եթե այդ արյունը չէր ուզում, մինչև հիմա Բաղրամյանում 26-ում նստած այդ արյունը չվայելեր՝ Մարտի 1-ի զոհերի հարազատներին, քաղբանտարկյալներին ձեռ առնելով»։

Առավել մանրամասն՝ տեսանյութով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter