HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի են ծանրամարտի 2018 թվականի չեմպիոնները

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտնում է, որ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ավարտվել են փետրվարի 20-ից 25-ը ընթացող ծանրամարտի Հայաստանի Հանրապետության տղամարդկանց և կանանց առաջնությունները: 

Տղամարդկանց մրցապայքարում Հայաստանի Հանրապետության չեմպիոններ են դարձել՝ 56 կգ քաշային կարգում՝ Համլետ Մնացականյանը (երկամարտ` 220 կգ), 62 կգ քաշային կարգում՝ Խաչիկ Հարությունյանը (երկամարտ` 233 կգ), 69 կգ քաշային կարգում՝ Հրայր Հովհաննիսյանը (երկամարտ` 287 կգ), 77 կգ քաշային կարգում՝ Ժորժ Եղիկյանը (երկամարտ` 310 կգ), 85 կգ քաշային կարգում՝ Հակոբ Մկրտչյանը (երկամարտ` 355 կգ), 94 կգ քաշային կարգում՝ Սամվել Բաբակյանը (երկամարտ` 343 կգ), 105 կգ քաշային կարգում՝ Սամվել Գասպարյանը (երկամարտ` 375 կգ) և +105 կգ քաշային կարգում՝ Գոռ Մինասյանը (երկամարտ` 415 կգ):

Ծանրամարտի Հայաստանի Հանրապետության կանանց առաջնության հաղթողներ են դարձել՝ 48 կգ քաշային կարգում՝ Ալեքսանդրիա Գրիգորյանը (երկամարտ` 92 կգ), 53 կգ քաշային կարգում՝ Տանզելիա Գրիգորյանը (երկամարտ` 129 կգ), 58 կգ քաշային կարգում՝ Աննա Գովելյանը (երկամարտ` 168 կգ), 63 կգ քաշային կարգում՝ Իզաբելլա Յայիլյանը (երկամարտ` 202 կգ), 69 կգ քաշային կարգում՝ Լիաննա Գյուրջյանը (երկամարտ` 184 կգ), 75 կգ քաշային կարգում՝ Սոնա Պողոսյանը (երկամարտ` 230 կգ), 90 կգ քաշային կարգում՝ Տաթև Հակոբյանը (երկամարտ` 210 կգ) և 90+ քաշային կարգում՝ Արփինե Դալալյանը (երկամարտ` 210 կգ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter