Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում



Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտնում է, որ Կիևում ավարտված ըմբշամարտի միջազգային մրցաշարում հայ հունա-հռոմեական ըմբիշները նվաճել են 6 մեդալ: 

97 կգ քաշային կարգի եզրափակչում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, հաղթելով Ուկրաինայի ներկայացուցիչ Դմիտրի Տիմչենկոյին, դարձել է մրցաշարի հաղթող: Իսկ 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը, 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, 87 կգ քաշայիններ Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ