Կիրակի, 23 սեպտեմբերի

Արցախի նախկին նախարարը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական



Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր խորհրդական է նշանակել: Այս մասին տեղեկանում ենք E-gov.am կայքի վարչապետի որոշումներ բաժնից:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արամ Մխոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական»,-ասված է որոշման տեքստում:

Արամ Մխոյանը 2010-2015 թվականներին եղել է ԼՂՀ վարչապետի խորհրդական, 2015-2017 թվականներին ԼՂՀ գյուղանտեսության նախարար:

Այժմ վարչապետ Կարեն Կարապետյանն ունի 13 խորհրդական, որից 8-ը՝ հասարակական հիմունքներով:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին նախագահ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել՝ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին նախագահի խորհրդական նշանակելու մասին:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ