HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նորածնի մարմնի վրա կենդանիների հոշոտման հետքեր են հայտնաբերվել (լրացված)

Ինչպես արդեն հայտնել էինք՝ ժամը 12:45-ին ոստիկանությունը քաղաքացուց ահազանգ է ստացել, որ Մեծամորի քաղաքային աղբանոցում նորածնի դի է հայտնաբերվել։ Նորածինը տղա է եղել։

Ինչպես «Հետք»-ին քիչ առաջ փոխանցեց քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝  դիակի արտաքին զննությամբ նորածնի մարմնի վրա կենդանիների հոշոտման որոշ հետքեր են հայտնաբերվել։

Սրանք դեռևս նախնական, արտաքին զննության տվյալներ են։ Դեպքի վերաբերյալ քննչական կոմիտեն կմանրամասնի դատաբժշկական փորձաքննությունից հետո, քանի որ մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

17:28

Քննչական կոմիտեի հաղորդագրության համարձայն, արտաքին զննությամբ դատաբժիշկներն արձանագրել են գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ, բացի այդ, բացակայել է նախաբազկի աջ վերին վերջույթը՝ դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը' ամբողջությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter