HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Ելք»-ի հեղինակած 2008 թվականի Մարտի 1-2-ի դեպքերը դատապարտող հայտարարությունը միաձայն ներառվեց օրակարգում

Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան։ «Ելք» խմբակցության հայտարարության տեքստը 2008 թվականի Մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ մերժվել էր Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի կողմից, սակայն խմբակցությունը հարցը կրկին ներկայացրել էր՝ այն օրակարգ ներառելու համար։

Տեղեկացնենք, որ հարցի քննարկումն ուշագրավ ընթացք ստացավ նախ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար, ՀՀԿ-ական խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը հայտարարեց, որ դեմ են այս նախագծին, ինչից հետո «Ելք»-ականները վարման կարգով արձագանքեցին, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչու է իշխող ուժը մերժում հայտարարության տեքստը ներառել օրակարգ։

ՀՀԿ խմբակցության անունից վարման կարգով խոսեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հայտարարելով, որ կողմ են քվեարկելու նախագծին, քանի որ ՀՀԿ-ն որոշում է կայացրել այս հարցը ներառել խորհրդարանի օրակագում և քննարկել։ Բաղդասարյանի խոսքերից հետո հարցը ներկայացվեց քվեարկության և ընդունվեց միաձայն։ 2008 թվականի Մարտի 1-2-ի իրադարձությունները դատապարտող հայտարարությունն ընդգրկվեց օրակարգում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter