Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Ն․ Փաշինյանը՝ Գ․ Հարությունյանին․ «Սերժ Սարգսյանը լո՞ւրջ էր ասում, որ չի առաջադրվելու, թե՞ սեղանի տակ թխի գա էր անում»



Խորհրդարանում քննարկվում է բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցը, որի առաջին պաշտոնում ներկայացված է ՍԴ գործող նախագահ Գագիկ Հարությունյանը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, դիմելով Գագիկ Հարությունյանին, հետաքրքրվեց, թե որքանո՞վ է լուրջ եղել Սերժ Սարգսյանի՝ դեռևս 2014 թվականի ապրիլի 10-ի այն հայտարարությունը, որ այլևս երբեք չի առաջադրվելու որպես նախագահի թեկնածու և չի հավակնելու վարչապետի պաշտոնին։

«Դուք ներկա եք եղել այդ նիստին, հարցս հետևյալն է՝ լո՞ւրջ էր ասում, թե ասենք վերջում ինչ-որ հումորային էլեմենտներ կային, կամ ձեռքը սեղանի տակ էր տարել՝ թխի գա, կայի՞ն նման էլեմենտներ, որովհետև հնարավոր է՝ մոնտաժված է եղել», - հարցրեց նա։

Գագիկ Հարությունյանը վստահեցրեց՝ նախագահի հետ հանդիպումների ժամանակ չի եղել դեպք, երբ նախագահն իր խոսքն ասի կատակով կամ անլրջությամբ։ «Այդ օրը այդ խոսքը հնչեցնելիս Ձեր բերված այդ սեղանի տակ, սեղանի վրա և այլն, և այլն, նման բան չի եղել, և նախագահը ասել է իր կարծիքը»,-ասաց Հարությունյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութով։

Տեսանյութը՝ Parliament.am-ի ուղիղ հեռարձակումից։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ