Կիրակի, 23 սեպտեմբերի

Պատգամավորը՝ նախարարին․ «Ի՞նչ է անում Կառավարությունը հակաբիոտիկ պարունակող թթվասեր սպառած քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար»



ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն անդրադարձավ թթվասերի ոլորտում «Հետք»-ի իրականացրած հետաքննությանը՝ հետաքրքրվելով, թե ինչ քայլեր է ձեռնարկում Կառավարությունը սպառողների իրավունքները պաշտպանելու համար։

Հարցին պատասխանեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ հիշեցնելով, որ նախորդ հարց ու պատասխանի ժամանակ ևս այդ հարցը հնչել է։

«Մենք համապատասխան պատգամավորի հետ հանդիպում կազմակերպեցինք, քննարկում, և համապատասխան հայտարարությունը եղել է։ Ես կհանձնարարեմ Սննդի անվտանգության պետական ծառայությանը Ձեր հարցին պատասխանել»,- ասաց նա։

«Խնդիրը միայն թթվասերի հետ չի կապված, նույնը մածունին, կաթին է վերաբերում, ինչքա՞ն է անտիբիոտիկ օգտագործվում, կա՞ իրավունք արդյոք, թե ոչ։ Կարծում եմ՝ սա առնչություն ունի նաև քրեական իրավունքի հետ, կարծում եմ՝ կեղծիք էլ է առկա։ Անբարեխիղճ մրցակցության հարցն էլ կա՝ այն արտադրողը, որը պահպանում է ստանդարտները, անհավասար պայմաններում է գտնվում նրա հետ, որն ավելի էժան և երկարակյաց մթերք է արտադրում»,- արձագանքեց Արտակ Զեյնալյանը։

Նախարարը համաձայնեց պատգամավորի բարձրաձայնած խնդիրներին։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տեսանյութը՝ Parliament.am կայքի ուղիղ հեռարձակումից


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (2)
1. Րաֆֆի18:46 - 28 փետրվարի, 2018
"Կարծում եմ՝ սա առնչություն ունի նաև քրեական իրավունքի հետ․․․․" Մեղայ Տէր, քեզ գրական հայերէն․․․
2. Robert Davidian 21:22 - 28 փետրվարի, 2018
Regime ENCOURAGED corruption endangers citizens in a variety of ways. "I believe there’s criminality involved and fraud. There’s also a matter of unfair competition. The manufacturer adhering to the standards is at a loss when compared to the one who’s cutting corners, producing cheaper goods with a longer shelf life,” said Zeynalyan.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ