HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պատգամավորը՝ վարչապետին․ «Պաշտոնյաների կանայք տան աղբը ծառայողական մեքենաներով տանում են աղբանոց, ինչքանո՞վ է սա բարոյական»

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանին կոչ արեց Կառավարությանը կրճատել ծառայողական ավտոմեքենաները կամ էլ դրանք շահագործել գազով։ Պատագմավորը վարչապետին հիշեցրեց վերջինիս խոսքերը օպտիմալացման մասին և նկատեց, որ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ պետական համակարգը սպասարկող 915 տրանսպորտային միջոց է գրանցվել, ապա կրճատվել է ընդամենը 27 միավոր։

«Ինչպե՞ս եք գնահատում ծախսերի օպտիմալացման Ձեր ծրագիրը, ինչքանո՞վ եք ճիշտ համարում, որ կառավարությունը շարոնակում է բենզինով աշխատող շքեղ մեքենաներով երեխաներին դպրոց տանել, առավոտյան ցանկացած դպորցի մոտ կարող եք տեսնել պաշտոնյաների մեքենաների շքերթ։ Պաշտոնյաների կանայք տան աղբը ծառայողական մեքենաներով տանում են աղբանոց, այն դեպքում, երբ մենք 45 հազար դոլար չենք կարողանում հայթայթել վիրավոր զինվորին արտերկրում բուժելու համար։ Ինչքանո՞վ է սա բարոյական»,- հարցրեց Բագրատյանը։

Չնայած պատգամավորի հարցն ուղղված էր վարչապետին, սակայն հարցին պատասխանեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Տեսանյութը՝ Parliament.am կայքի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter