HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունը Լ. Քալանթարի անվան թատրոնի կահավորման համար կրկին գումար հատկացրեց

Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի կահավորման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Գեղարքունիքի մարզպետարանին կհատկացվի 24 միլիոն 689 հազար դրամ: Կահավորման համար հատկացվող գումարը հաշվարկվել է՝ հիմք ընդունելով շուկայական արժեքը:

Դեռևս 2017թ. հոկտեմբերի 26-ին էր այս գումարը թատրոնին տրամադրվել, սակայն նոյեմբերի 27-ին հայտարարվել է մրցույթ 56 չափաբաժնով, որից կայացել է 32-ը: Մնացած 24 չափաբաժնի համար դեկտեմբերին նոր մրցույթ է հայտարարվել, որի պայմանագրերը կարող էին կնքվել միայն դեկտեմբերի 25-ից հետո: Սակայն բյուջետային տարին մոտեցել է ավարտին, և համապատասխան գույքը գնել հնարավոր չի եղել, ու գումարը մարզպետարանը չի ծախսվել. վերադարձվել է պետական բյուջե:

Այժմ կահավորման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել թատրոնին կրկին տրամադրել այդ գումարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter