HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կստեղծվի բժշկական կենտրոն, որը պետք է պահպանի և վերականգնի կալանավորված անձանց, դատապարտյալների առողջությունը

Կառավարությունն այսօրվա նիստին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի առաջարկով որոշեց ստեղծել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ:

Բժշկական կենտրոնը պետք է պահպանի և վերականգնի քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների առողջությունը, պատշաճ բժշկական օգնություն և սպասարկման ծառայություններ մատուցի կալանավորված անձանց:

«Առաջարկվում է ստեղծել արդարադատության նախարարության ենթակայության բժշկական սպասարկում իրականացնող կառույց: Դա հնարավորություն կընձեռի, մի կողմից` բարձրացնել վստահությունը, թերևս ամենակարևորը, որ կապահովի անկախությունը քրեակատարողական ծառայությունից»,- հարցը զեկուցելիս նշեց Հարությունյանը:

Բժշկության կենտրոնը նաև առողջապահության ոլորտում գիտաբժշկական, փորձարարական հետազոտություններ, ուսումնասիրություններ կիրականացնի, մասնագետների համար շարունակական մասնագիտացված զարգացման ծրագրեր կմշակի, կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ բժշկական ու հիգիենիկ գիտելիքների և առողջ ապրելակերպի քարոզչություն կանի, քրեակատարողական բժշկության ոլորտում կառավարման, ֆինանսավորման, տնտեսավարման ժամանակակից մոդելներ, նորմատիվներ կմշակի:

Ինչպես ասվում է կառավարության ներկայացված որոշման նախագծում՝ վերջին տարիներին կառավարության քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացումը: Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման և բժշկական օգնության իրավունքների երաշխավորումը առաջնային և հրատապ լուծում պահանջող հարց է:

Նախարարությունն ակնկալում է, որ այս նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի լուծել քրեակատարողական բուժօգնության ծառայության մասնագիտական անկախության ապահովման հարցը, կբարձրացվի մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter