HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2017-ին տնտեսական աճին ամենաշատը նպաստել են առևտուրն ու ծառայությունները

2017  թվականին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 7.5%: Այս ցուցանիշը երեկ հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ)։

2017-ին երկրի համախառն ներքին արդյունքի ծավալը ընթացիկ գներով կազմել է 5 տրլն 580 մլրդ դրամ։

Ըստ վիճծառայության՝ ՀՆԱ-ի 7.5% աճին ամենաշատը նպաստել է առևտրի և ծառայությունների ոլորտը։ 7.5% աճի 5.3 տոկոսային կետն ապահովել է այս ոլորտը։

Արդյունաբերությունը նպաստել է 1.8 տոկոսային կետով, շինարարությունը՝ 0.2 տոկոսային կետով։ Իսկ գյուղատնտեսությունը բացասական ազդեցություն է թողել՝ հավելաճին նպաստման չափը -0.6 տոկոսային կետ է։

Ըստ ԱՎԾ տվյալների

Առևտրի և ծառայությունների ոլորտում, ըստ ԱՎԾ-ի, 2017 թվականին, 2016-ի համեմատ, գրանցվել է ծավալների 10.4% աճ, արդյունաբերության ոլորտում ևս՝ ճիշտ նույնքան։ Շինարարության ծավալներն աճել են 3.1%-ով։ Իսկ գյուղատնտեսության ոլոտում 4% անկում է արձանագրվել։ 10.1%-ով էլ ավելացել են արտադրանքի հարկերը։

Արդյունքում, 5 տրլն 580 մլրդ դրամ ծավալի ՀՆԱ-ն ըստ տնտեսության ոլորտների ունեցել է հետևյալ կառուցվածը.

Ստացվում է, որ ՀՆԱ-ի կեսից ավելին՝ 51.9%-ը, ապահովել է առևտրի և ծառայությունների ոլորտը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter