Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Արմեն Սարգսյան․ «2011 թվականի դեկտեմբերի 2-ից միայն ՀՀ քաղաքացի եմ»․ տեսանյութ



Խորհրդարանում շարունակվում է Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածուի ընտրության հարցի քննարկումը։ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարցրեց, թե Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիության դադարեցման պահը երբ է եղել։

«Քաղաքացիության մասին պետության օրենսդրությունը ենթակա չէ մեկնաբանման այլ պետության կամ այլ պետության պաշտոնատար անձանց կողմից, այդ հարաբերությունները պետության բացառիկ սուվերենության հարց է։ Բրիտանական քաղաքացիության մասին 1981 թվականին ընդունված օրենքի համաձայն՝ քաղաքացիությունը դադարում է, երբ քարտուղարը գրառում է կատարում։ Կխնդրեի հրապարակել՝ նման գրառում ե՞րբ է կատարել»,- հարցրեց պատգամավորը։

Սարգսյանը պատասխանեց, որ միայն ՀՀ քաղաքացի է՝ 2011 թվականի դեկտեմբերի 2-ից։

Զեյնալյանը շարունակեց իր հարցապնդումը՝ նկատելով, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը դադարում է, եթե պետական քարտուղարն արձանագրում է և դրա վերաբերյալ փաստաթուղթ է ուղարկում դիմում ներկայացրածին։

«Պետական քարտուղարից ուղարկված փաստաթուղթը կարո՞ղ է հրապարակվել»,- հարցրեց նա։

Սարգսյանն այդպես էլ չպատասխանեց՝ նման փաստաթուղթ կա, թե ոչ, միայն նորից կրկնեց, որ 2011 թվականի դեկտեմբերի 2-ին դիմում է ներկայացրել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու համար և այդ օրվանից միայն ՀՀ քաղաքացի է։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Տեսանյութը՝ Parliament.am  կայքի ուղիղ հեռարձակումից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ