HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սպանդարյանի դպրոցի ջեռուցման համակարգի վերականգնման համար կառավարությունը 25 միլիոն դրամ հատկացրեց

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Շիրակի մարզի Սպանդարյանի միջնակարգ դպրոցի շենքի ջեռուցման համակարգի վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով Շիրակի մարզպետարանին 25 միլիոն դրամ հատկացնել: Գումարը կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից:

Որոշման նախագծում նշված է, որ դպրոցը հիմնադրվել է 1976 թվականին, ունի 222 աշակերտ: Դպրոցի երկու մասնաշենքերից մեկը ընդհանրապես չի ջեռուցվում, իսկ մյուս մասնաշենքում գործող ջեռուցման համակարգը երկար տարիների շահագործումից շարքից դուրս է եկել և անհնար է դարձել դպրոցի ջեռուցման համակարգի վերականգնումը: Երկարատև ձմեռները և այլընտրանքային էներգիայի աղբյուրների բացակայության պատճառով ջեռուցման վերանորոգնումը հրատապ հարց է, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է կառավարության օգնությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter