HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարո Բաղդասարյան

«Երկիր Ծիրանի»-ն բողոքի ակցիա իրականացրեց ընդդեմ բռնաճնշումների և ծաղիկներ դրեց` ի հիշատակ մարտի 1-ի զոհերի

Առավոտյան «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներն ու նրանց աջակիցներն ազգային անվտանգության ծառայության շենքի հարակից տարածքից «ընդդեմ բռնաճնշումների» բողոքի ակցիա սկսեցին։ Ապա երթով շարժվեցին դեպի դատախազության շենք։ Կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հավաքվածներին կոչ արեց մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանի ողջ տարածքով «հրդեհի օջախներ» ստեղծել։ 

Երթի մասնակիցները շարժվեցին նաև Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու 2008 թվականի մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին և այնտեղ ծաղիկներ դրեցին։ Երթը շարունակվեց դեպի Լեոյի փողոց, որտեղ ավագանու անդամներն ու քաղաքացիները ծաղիկներ դրեցին փողոցի մայթեզրին, որտեղ բախումներն են տեղի ունեցել մարտի 1-ի ցույցի մասնակիցների և ոստիկանների միջև։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter