Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Բացվեց Գեւորգ-Ջորջ Քասաբյանի անհատական ցուցահանդեսը



Այսօր «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացվեց կանադահայ արվեստագետ Գեւորգ-Ջորջ Քասաբյանի «My Art Minimal» անհատական հետահայաց ցուցահանդեսը։

Քասաբյանը քանդակագործությամբ եւ նկարչությամբ սկսել է զբաղվել ավելի ուշ, երբ Բրիտանիայում արդեն ստացել էր ճարտարագետի, իսկ Կանադայում համակարգչային ծրագրավորողի կրթությունը։

«Գիտական հիմքս շատ է ազդել արվեստի գործերի վրա։ Նյութերի ընտրությունը եւ ստեղծագործական ընթացքը գալիս է այդ փորձառությունից։ Ես հիանում եմ բծերով, գծերով եւ դատարկ մակերեսներով։ Այդպես տարիներով տարվել եմ տիտանի եւ պղնձի հատկանիշները այս երկու նյութերը մեծ ազդեցություն են թողել ինձ վրա։ Այս նկարներում ես օգտագործում եմ պղինձը որպես գծեր եւ բծեր (դուրգամներ)՝ միաձուլելով դրանք գծերի եւ դատարկ մակերեսների հետ, գույնի մինիմալ կիրառմամբ»․- նշում է Ջորջը ցուցահանդեսը ներկայացնող տեքստում։

Հալեպում ծնված, մասնագիտական եւ ստեղծագործական ուղու զգալի մասը Կանադայում անցկացրած Քասաբյանը տարիներ առաջ վերջնականապես հաստատվեց Հայաստանում։ Այստեղ աշխատանքները ցուցադրվում են 2004թ․-ից։

«My Art Minimal» ցուցահանդեսի փակումը՝ մարտի 12-ին:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ