Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

Ջավախք տանող քարուքանդ ճանապարհը (տեսանյութ)



Գարնանամուտը քողազերծել է Ջավախք տանող ճանապարհի ողջ «հմայքը»: Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետից մինչև Նինոծմինդա քաղաք, այնուհետև նաև Ախալքալաք ճանապարհը քանդ ու քարափ է եղել: Ձնհալը նպաստել է, որպեսզի միջպետական կոչվող ճանապարհի որոշ հատվածներ դժվարանցանելի դառնան:

Հայ-վրացական սահմանից մինչև Նինոծմինդա 23 կմ է, սակայն այն հաղթահարելը տևում է մոտ 1 ժամ, երբեմն նաև ավելին: Կտրտված ասֆալտից հետո դիմացդ երևում է մեծ ջրափոսը, որից խուսափելու համար հայտնվում ես մեկ ուրիշի «գրկում»:

Մեծ բեռնատարներ ուղևորափոխադրումներ են իրականացնում այդ ճանապարհով, ճանապարհի դժվարանցանելիության պատճառով դրանք հաճախ կուտակվում են Նինոծմինդայի սահմանային անցակետում:

Երթևեկն առավել դժվար է երեկոյան ժամերին, երբ մի քանի մետր խաբուսիկ ասֆալտը միանգամից «նետում» է մեքենան կտրտված ասֆալտից առաջացած փոսերի մեջ: Իսկ գրունտային հատվածներում ցեխառատ ջրափոսերն են դիմավորում:

Վրաստանը ճանապարհաշինական տարբեր ծրագրեր է իրականացնում երկրում, սակայն տարիներ շարունակ չի վերանորոգում հայ-վրացական սահմանի այս հատվածը: Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտի նախագահ Գիորգի Սաթուրիձեն հայտնել էր, որ վրաց-հայկական սահման տանող ճանապարհը 2018 թվականին անհապաղ մտնելու է Վրաստանի կառավարության օրակարգ: Իսկ Նինոծմինդայի շրջանից ընտրված Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանն էլ ավելացրել էր, որ 2017-ին 6-7 կմ պետք է ասֆալտապատվեր, ինչը, սակայն, չի արվել: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ