HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրականացվել է ցողունային բջիջների հիգերորդ փոխպատվաստումը

ԱՆ Արյունաբանական կենտրոնի ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքում հաջողությամբ իրականացվել է ցողունային բջիջների հինգերորդ փոխպատվաստումը: Բազմակի միելոմա ախտորոշմամ 40-ամյա հիվանդի համար աուտոլոգ փոխպատվաստումը բուժման մի փուլ է, որը հնարավորություն կընձեռի վերադառնալու առօրյա կյանքին:

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ փոխպատվաստումն իրականցրել են բաժանմունքի բժիշկները` տնօրեն Սմբատ Դաղբաշյանի և Ֆրանկֆուրտի կլինիկայի բժիշկ, բ.գ.դ. Ուլրիխ Բիթսի գլխավորությամբ։ Գերմանացի պրոֆեսորն արդեն երրորդ անգամ է մասնակցում հայ բժիշկների թիմի կողմից իրականացվող  փոխպատվաստումներին։ Նա նշել է, որ երևանյան կլինիկայում արվում է այն ամենը, ինչ Գերմանիայում։ Ուլրիխ Բիթսն այս անգամ ևս կմասնակցի նաև հիվանդի հետփոխպատվաստումային շրջանի հսկողությանը:

Ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստումը, որպես բջջային թերապիայի բաղադրիչ, աստիճանաբար իր տեղն է զբաղեցնում հայաստանյան բժշկական ծառայությունների ցանկում՝ բուժման մեծ հնարավորություններ ընձեռելով արյունաբանական, ինչպես նաև այլ ախտաբանություններով տառապող հիվանդների համար:

40-ամյա Սարգիսը լավատես է և վստահ, որ մշակված և սառեցված իր իսկ ցողունային բջիջների փոխպատվաստումն արդյունավետ է լինելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter