HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Ենթադրում եմ՝ իմ գրությունների հետ է կապված»․ Լիբանանում ծեծի է ենթարկվել հրապարակախոս Րաֆֆի Տուտագլեանը

Փետրվարի 26-ի երեկոյան Բեյրութում ծեծի է ենթարկվել Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն, հրապարակախոս Րաֆֆի Տուտագլեանը։ Հրապարակախոսը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ իր գործընկերոջ՝ Արցախի  Թուֆենկյան հիմնադրամի տնօրենի հետ մեկնել էր Լիբանան, և այնտեղ գտնվելու վերջին օրն էլ դեպքը պատահել է։

«Երկուշաբթի երեկոյան` մեր գործերն ավարտելուց հետո, գնացինք մեր ավտոմեքենան վերցնելու Բուրջ Համուդ հայկական թաղամասից։ Այդ ընթացքում երկու հոգի հարձակվեցին՝ մեկը հետևից, մյուսն առջևից, խփեցին գլխիս ու դեմքիս»,- պատմեց Րաֆֆի Տուտագլեանը՝ հավելելով, որ այդ ամենն այնքան արագ է եղել, որ նույնիսկ չի հասցրել հարձակվողների դեմքերը ֆիքսել միայն նկատել է, որ երիտասարդներ են։

«Ես անտեղ չեմ բնակվում, որ ճանաչեմ նրանց, ու ամեն ինչ այնքան արագ եղավ, որ հիմա տեսնեմ` չեմ էլ հիշի»,-ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ այդ անձանց նպատակը միայն իր վրա հարձակումն է եղել, ինչն էլ ապացուցում է այն, որ իր իրերից ոչինչ չեն հափշտակել։

Հարցին, թե արդյոք այդ դեպքը կապո՞ւմ է իր հրապարակախոսության հետ, նա ասաց

«Չգիտեմ, ես ամեն տեսակի հարցերին իմ հրապարակումներում անդրադառնում եմ, իմ գրությունները եթե մարդկանց նեղացրել են, հարցրեր են առաջացրել, անկեղծ ասաց չգիտեմ, բայց ենթադրում եմ՝ իր գրությունների հետ է կապված»։

Հիշեցնենք, որ Տուտագլեանի «Նամակ Երկրէն» հոդվածների շարքը հրապարակվում են նաև «Հետք»-ում։

Րաֆֆի Տուտագլեանը դեպքից հետո լիբանանյան ոստիկանություն չի դիմել, քանի որ դեպքից ժամեր անց պետք է հետ վերադառնար Երևան, նաև կարծում է, որ դիմելն իմաստ չուներ։

Այժմ Երևանում է, հարձակումից հետո գլխացավեր ունի, նաև մի աչքի տեսողության խնդիր կա բուժում է ստանում։

 

Մեկնաբանություններ (1)

Ruben Amirian
Raffi keep on writing we need people capable of clear thinking. Sorry this has happened to you.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter