HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակի ատամնաբույժներն այսօր բողոքի ակցիա կանցկացնեն մարզպետարանում

Մարտի 4-ին Գյումրու բժշկական կենտրոնի նիստերի դահլիճում տեղի ունեցավ  Շիրակի մարզի 70-ից ավելի ատամնաբույժների արտահերթ հավաք:

Հավաքի հիմնական նպատակն այն անորոշությունների քննարկումն էր, որոնք առաջացել էին կառավարության 2017թ. օգոստոսի 24-ի 1033 -Ն որոշմամբ:

Հավաքի մասնակիցները տարածել են հետեւայլ հաղորդագրությունը․

«Քննարկման ընթացքում մասնակիցների կողմից առանձնացվեցին որոշման այն հիմնական բացթողումները, որոնք էապես չեն բխում ոլորտում առողջապահության կազմակերպերման շահից:

-Վտանգվում է անձնական տվյալների գաղտնիության պաշտպանությունը,

-Համակարգում տվյալների ներկայացման մեջ պահանջվում է առևտրային գաղտնիք պարունակող տեղեկեկատվություն,  քանի որ ստոմոտոլոգիական ծառայությունը առևտրային գործունեություն է, այդ տեղեկատվությունը կարող է օգտագործվել անբարեխիղճ մրցակցային նպատակներով, ուստի կարծում ենք, որ այստեղ ևս կառավարության որոշումը հակասում է առևտրային գաղտնիքի չհրապարակումը կարգավորող օրենսդրությանը:

-Ազգային անվտանգության տեսանկյունից չկա երաշխիք բազայի պաշտպանվածության վրաբերյալ, չի նշվում տվյալ տեղեկատվության անվտանգության իրավական երաշխիքները:

-Ստոմատոլոգներին պարտադրվում է անհիմն հավելյալ ժամանակ ծախսել համակարգի սպասարկման վրա, ավելին անորոշ է համակարգ ներմուծվող տեղեկատվության կարգն ու պայմանները և դրա իրավաչափությունը: Կարելի է ենթադրել, որ այսուհետ բժիշկները բավական ժամանակ են տրամադրելու տվյալների մշակման կամ դրա վերահսկողության վրա, որն էլ իր հերթին ազդելու է առողջապահության որակի վրա: 

-Ստոմատոլոգներին նաև պարտադրվում է անել բազում հավելյալ ծախսեր (համակարգիչ, աշխատող, ծրագրային սպասարկում և այլ), որն անխոս անդրադառնալու է նաև ծառայության արժեքի վրա, այն դեպքում, երբ Շիրակի մարզը ՀՀ-ում ունի ամենաբարձր աղքատության ցուցանիշը: Կարծում ենք, որ նմանատիպ ծրագիրը պետք է ներդրվի բացառապես առողջապահության նախարարության բյուջեի հաշվին և տրամադրվի բժշկական հաստատություններին բացարձակ անվճար, և որին միանալը պետք է լինի փոխշահավետ և կամավոր հիմունքներով:

-Համակարգով աշխատելու դեպքում բուժսպասարկման համար անպայման է դառնում անձնագրի և սոցքարտի միաժամանակյա կամ նույնականացման քարտի առկայությունը, իսկ մենք գիտենք, որ ավագ տարիքի և սոցիալական քարտից կամովին հրաժարված այլ շահագրգիռ խմբերի ներկայացուցիչներից  ոչ բոլորն ունեն սոցիալական կամ նույնականացման քարտ:

-Համակարգի հետ կապի բացակայության (օր. ինտերնետային կապի խափանում) դեպքում բուժ. օգնության կազմակերպումը դառնում է անհնար:

-Ստոմատոլոգիական բուժ. ծառայությունն ունի իր առանձնահատկությունները, որոնք հաշվի չեն առնված, օրինակ՝ աշխատաժամանակի ոչ նորմավորված լինելու հանգամանքը:

-Համակարգում առկա են բազում այլ իմաստային և ծրագրային  թերություններ և բացթողումներ:

Առաջանորդվելով վերոնշյալով հավաքի մասնակիցները միաձայն որոշեցին,

1. Հրաժարվել համակարգին միանալուց,

2. Հիմնավորումներով դիմել ՀՀ կառավարությանը չեղարկելու 24.08.2017թ. որոշումը, և հետագայում մինչև որոշման նոր նախագծի ընդունումըստոմատոլոգների լայն շրջանակի հետ քննարկելու:

3.  05.03.2018թ,-ին, ժամը 12-ին բողոքի ակցիա անցկացնել  Շիրակի մարզպետարանում՝ Շիրակի մարզպետին ներկայացնել ժողովում արծարծված խնդիրները և ՀՀ կառավարությանն ուղարկվելիք նամակը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter