HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քննչական կոմիտեն 3 մլն դրամից ավելի մեդալի գնում է կատարել

Ոսկերչական գործարան-1 ԳՆՈՄՈՆ ԲԲԸ-ն մինչև  ապրիլի 30-ը քննչական կոմիտեին պետք է մատակարարի 205 հատ մեդալ և կրծքանշան: Մեդալների, կրծքանշանների և դրանց տուփերի ձեռքբերման պայմանագիրը կնքվել է փետրվարի 28-ին: Մեդալներն ու կրծքանշանները 9 տեսակի են, որոնց ընդհանուր գինը, տուփերի հետ միասին, կազմել է 3 մլն 428 հազար դրամ:

205 մեդալից 25-ը «Անձնվիրություն և անվեհերություն» մեդալ է: Այն պատրաստվում է արծաթեպատ արույրից՝ գունավոր էմալների օգտագործմամբ: 25 մեդալի ընդհանուր արժեքը կազմել է 397 հազար 500 դրամ (հատը՝ 15,900 դրամ):

Գնվել է նաև 30 հատ «Համագործակցության համար» մեդալ: Այս մեդալը պատրաստվում  է ոսկեպատ (999 հարգի) արույրից՝ գունավոր էմալների օգտագործմամբ: Մեդալի 1 հատի գինը կազմել է 11,300 դրամ, ընդհանուրի համար վճարվել է 339 հազար դրամ:

«Լավագույն քննիչ»  կրծքանշանի գնում կատարվել է 25 հատ: «Լավագույն քննիչ» իրենից ներկայացնում է 44x36 մմ չափերի միակողմ պատկերով ուռուցիկ օվալ՝ վրադիր էլեմենտներով: Պատրաստվում է արծաթապատ արույրից՝ գունավոր էմալների օգտագործմամբ: Այս կրծքանշանի 1 հատի գինը կազմում է 11,300 դրամ: Քննչական կոմիտեն 25 կրծքանշանի համար վճարել է 282 հազար 500 դրամ:

60 հատ մեդալ էլ գնվել է «Անբասիր ծառայության համար»: Մեդալներից 30 հատը երրորդ աստիճանի է, իսկ 30 հատը՝ չորրորդ: «Անբասիր ծառայության համար» մեդալն արծաթապատ է, հիմնական գույնն է «հնեցված արծաթը»: 60 մեդալի համար վճարվել է 678 հազար դրամ, հատը՝ 11,300 դրամ:

1 հատը 30,900 դրամով գնվել է նաև 20 հատ «Պատվավոր քննիչ» կրծքանշան: 20 կրծքանշանի համար վճարվել է 618 հազար դրամ: Այն պատրաստվում է ոսկեպատ արծաթից (925 հարգի)՝ գունավոր էմալների օգտագործմամբ:

25 հատ մեդալ էլ գնվել է «Վաստակի համար»: Այս մեդալի 1 հատի գինը կազմում է 11,300 դրամ: Ընդհանուրի համար վճարվել է 282,500 դրամ: «Վաստակի համար» մեդալը պատրաստվում  է ոսկեպատ (999 հարգի) արույրից՝ գունավոր էմալների օգտագործմամբ: Իսկ մեդալի հիմնական գույնը «հնեցված ոսկին» է:

205 մեդալից 20-ն էլ բաժին է հասել «Հավատարմության համար» մեդալին: Այս մեդալը պատրաստվում  է արծաթապատ արույրից՝ գունավոր էմալների օգտագործմամբ: Մեդալի հիմնական գույնը «հնեցված արծաթն» է: «Հավատարմության համար» մեդալի համար վճարվել է 318 հազար դրամ, յուրաքանչյուրի համար՝ 15,900 դրամ:

Վերը թվարկված մեդալների և կրծքանշանների չափերին և քանակին համապատասխան գնվել են նաև տուփեր: 1 տուփի արժեքը կազմել է 2500 դրամ:  205 տուփի համար քննչական կոմիտեն վճարել է 512 հազար 500 դրամ:

Մեկնաբանություններ (1)

Լուսիկ
Արժեք ունեն, ըստ ինձ, միայն զինվորական մեդալները: Մեզ մոտ մեդալների արտադւությունը դրվել է կոնվեյերի վրա և դարձել եկամտաբեր բիզնես: Մեր պաշտոնյաների ուշքը գնում է մեդալ բաժանելու և ստանալու համար: Թե ի՞նչ կապ ունի դա պետության առաջընթացի հետ, անհասկանալի է, իսկ որ բյուջեին վնաս են տալիս, ու՞մ վեջն է: Մի օր այդ մեդալները հայտնվելու են աղբամանում, իսկ հիմա փոշոտվում են հազվադեպ բացվող դարակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter