Կիրակի, 23 սեպտեմբերի

Գագիկ Հարությունյանը ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել



Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը  հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունից.

«Համաձայն «ԱԺ կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի՝ հայտարարում եմ, որ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել»,- ասված է հայտարարության տեքստում: 

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին խորհրդարանն ընտրեց բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին, ԲԴԽ-ի առաջին անդամի պաշտոնում ընտրվեց Գագիկ Հարությունյանը, որն էլ ԲԴԽ-ի նախագահի ամենահավանական թեկնածուն է: Գագիկ Հարությունյանը ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 1996 թվականի փետրվարի 6-ից:

Ըստ մամուլի հրապարակումների՝ ՍԴ հաջորդ նախագահ է նշանակվելու ՍԴ նորընտիր անդամ Հրայր Թովմասյանը:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ