ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Գագիկ Հարությունյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ



Դատական դեպարտամենտը հայտնում է, որ ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի, 166-րդ հոդվածի 8-րդ մասի հիմքով՝ 2018 թվականի մարտի 5-ին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության սրահում հրավիրվել է Բարձրագույն դատական խորհրդի առաջին նիստը:

Նիստը հրավիրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրված 5 անդամներից Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու նպատակով:

Օրենքով սահմանված կարգով խորհուրդը գաղտնի քվեարկությամբ միաձայն  Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրել Գագիկ Հարությունյանին:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ