Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Առաջարկվում է շինշիլաներ ներմուծել առանց ԱԱՀ-ի վճարման



Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն առաջարկում է բարձրարժեք տոհմային շինշիլաներ ներմուծել հանրապետություն` առանց ավելացված արժեքի հարկի վճարման։ Նախարարությունը նշում է, որ ԱԱՀ-ից ազատումը կնպաստի շինշիլաբուծությամբ զբաղվող տնտեսությունների և  ներմուծման ծավալների աճին, ինչպես նաև շինշիլաբուծությամբ զբաղվող ընկերությունների համար բարենպաստ միջավայր կձևավորի և նոր աշխատատեղեր կստեղծի։ 

Օրենքի այս նախագիծը քննարկման է դրված իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ E-draft.am-ում: 

«Ավելացված արժեքի հարկի կիրառումը վերոնշյալ կենդանիների ներմուծման ժամանակ խոչընդոտում է տվյալ ճյուղի զարգացմանը՝ նպաստելով կենդանիների գնի բարձրացմանը»,-ասվում է օրենքի նախագծի ընդունման հիմնավորման մեջ:

Նախարարությունը նաև նշել է՝ օրենսդրական փոփոխության արդյունքում կզարգանա շինշիլաբուծությունը՝ որպես գյուղատնտեսական այլընտրաքային ճյուղ, կնպաստի մորթու հումքի արտադրությանը և արտահանմանը, ինչպես նաև կապահովի պետական բյուջե դրամական մուտքերը:

Հավելենք, որ ամսիներ առաջ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը մարզպետարաններն և մասնավոր ներդրողները ներկայացրել  էին մարզային ներդրումային 170 ծրագրի հայտ։ Դրանցից Գեղարքունիքի մարզում շինշիլաբուծությունը զարգացնելու ներդրումային ծրագիրը հաստատվել և ֆինանսավորում է ստացել։ 

Նշենք, որ շինշիլաները կրծողների տեսակ են, նրանք առավել հայտնի են իրենց թանկարժեք մորթով։ 

Լուսանկարը՝ Շինշիլաբուծության հայկական ասոցիացիայի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ