HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Քաջարանն է կանչում, օգնության հասեք. ինչքան կերաք, բոլ եղավ» (վիդեո)

«Գյուղ կանգնի, բերան կջարդի», «Քաջեր միացեք», «Գյուղացին է պահում սահմանը», «Պահանջում ենք հանրային լսումներ», «Դադարեցրեք բնաբռնաբարությունը»:

Այս և նմանատիպ այլ կոչերով ու պաստառներով այսօր կառավարության շենքի մոտ էին հավաքվել մի խումբ ակտիվիստներ՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության 627-Ն «չարաբաստիկ որոշումը»: Նրանց մեծ մասը կրում էր կանաչ գլխաշորեր (բանդանա)՝ ի պաշտպանություն բնության:

Մի խումբ ակտվիստներ շարքով պահում էին կանաչ երկար կտորի վրա գրված «Փրկենք Սյունիքը» պաստառը: Ակցիայի մասնակիցներին միացան նաև հեծանվորդները, թմբուկահարները: Նրանք բարձր գոռում էին «Քա-ջա-րան» և երգում Քաջարանին նվիրված երգեր:

Նրանց էր միացել նաև Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը, ով կրկին ամբողջ գյուղի անունից խնդրեց անվավեր ճանաչել այդ որոշումը: Նա նշեց, որ իր համագյուղացիներից շատերն ուղղակի հնարավորություն չունեն գալու և մասնակցելու ակցիային:

Ակցիայի մասնակիցները մի քանի գունավոր գնդակներ գլորեցին կառավարության շենքի դիմաց, որը խորհրդանշում էր ամիսներ առաջ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի iPad-ով «շարիկ» գլորելը, ով «արհամարհում է իր ժողովրդի՝ կենսական նշանակություն ունեցող հարցերի քննարկումը»:

Ակտիվիստներն իրենց պահանջներով նամակը հանձնեցին ՀՀ կառավարությանը, այնուհետև երթով շարժվեցին նախագահական նստավայր՝ նույն նամակը փոխանցելու նաև նախագահին: 

Մեկնաբանություններ (5)

Karo
Eghia jan, Mariam jan, eritasardner jan apreq duq vor karavarutiany glxi chgceiq te che nranq jamanak el chein unena bnapahpanutian masin mtacein! Axr dzer nman mi eritasard petqa naxarar lini, ayl voch bazmabnuit ACAKAN anunner unecox mardy!!!!! Ba inch kaneq vor mi srok el ira pes kam aveli vatin ays angam el nshanaken vorpes SHEF?:DD Qashvanq Hay joxovurd, zarmanum em te HHK kusaqcutiany chi hetaqrqrum mer bnutian anaroxj vichaky???? axr bolorn el erexeq ev torner unen...
Armen
http://ihero2012.com/hero-1339839936-20111230.html Tonakan Nver Trchkancinerin!!!!!!!
YY
Erexeq lav eq anum petutian tery duq eq! Vaxn el um bolort ayspes miahamur yntreq na el yntrvelu e! Erexeq zgusheq pechenin siruma mard dni cankacac xmbum. Keceq duq!!! Ayt volorti karavarman dzevy miayn himnavac e mek bani vra!
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Կան խոսակցություններ/կասկածներ,որ Քաջարանում գործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60% փայատեր գերմանական «Chronomet» ձեռնարկությունը գաղտնի կապեր է ունեցել /ունի թուրքական «Գորշ Գայլեր» կազմակերպության գերմանական բաժնի հետ:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Շատ հպարտ եմ ցուցարարներով: ՄԵԾ գործ են անում: ԱՄՈԹ բոլոր նրանց,ովքեր իրենց բողոքի ձայնը չեն բարձրացնում. մթամ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ հարց չէ:...................... Ոնց ենք կորցրել մեր հայրենիքի 90%-ը? Այ նույն ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ:....................... ԼԱՎ ԼՈՒՐ- Հայաստանում (կանաչ) հեղափոխություն է սկսվել: ԱՎԵԼԻ ԼԱՎ ԼՈՒՐ- նաև Հայաստանում վախը կոտրված է (արաբական ուղտի սմբակների տակ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter