HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունը պահուստային ֆոնդից ԱԳՆ-ին 16 միլիոն 790 հազար դրամ հատկացրեց

Կառավարությունն արտաքին գործերի նախարարությանը հատկացրեց 16 միլիոն 790 հազար դրամ։ Նման որոշում գործադիրն ընդունեց այսօրվա նիստին՝ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի առաջարկով։

Նախարարությանը գումարը հատկացվեց օտարերկրյա պետություններում Հայաստանի քաղաքացու անձնագիր տալու կամ այն փոխանակելու համար չգանձված պետական տուրքի վճարները պետական բյուջե փոխանցելու նպատակով։ Գումարը նախարարությանը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից։

Ինչպես արտաքին գործերի նախարարությունն է հայտնել, 2017թ. 4-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 282 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել:

Անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում (88 գործ), Հալեպում (192 գործ), Բեյրութում (2 գործ) գտնվող Հայաստանի դեսպանություններում։

Անձնագրերը հատկացվել են Հայաստանի քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել Հայաստանի քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ Հայաստանի անձնագիր ստանալու համար:

«Կառավարությունն ամեն կերպ փորձում է աջակցել ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին, որոնց մշտական բնակության համար օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը»,- ասվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter