ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

10 միլիոն դրամ՝ «Հովհաննես Թումանյան» գրական հանրագիտարանի պատրաստման համար



«Հովհաննես Թումանյան» գրական հանրագիտարանի հրատարակման աշխատանքների իրականացման նպատակով «Գիտությունների ազգային ակադեմիայի հայկական հանրագիտարան հրատարակչություն» ՊՈԱԿ-ին կառավարությունը 10 միլիոն դրամ նվիրաբերեց։ Կառավարությանը գումարի տրամադրման համար դիմել էր կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ Գումարը ՊՈԱԿ-ին հատկացվելու է գործադիրի պահուստային ֆոնդից։

Ինչպես նշված է  նախարարի՝ կառավարություն ներկայացրած որոշման նախագծում, 2017 թվականից «Գիտությունների ազգային ակադեմիայի հայկական հանրագիտարան հրատարակչություն» ՊՈԱԿ-ը նախաձեռնել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Հովհաննես Թումանյան» գրական հանրագիտարանի պատրաստումը: Հանրագիտարանի հրատարակման համար կազմակերպության ֆինանսական միջոցները բավարար չեն եղել, քանի որ անհրաժեշտ է եղել համապատասխան հեղինակների և լրացուցիչ մասնագետ խմբագիրների ներգրավում: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է կառավարության ֆինանսական օգնությունը։


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ