HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

41 միլիոն դրամ՝ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամին

«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացմանն աջակցելու նպատակով կառավարության աշխատակազմին կառավարության պահուստային ֆոնդից կտրամադրվի 41 միլիոն 776 հազար դրամ։ Կառավարությունը նման որոշում այսօրվա նիստին ընդունեց՝ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի առաջարկով։

«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը ստեղծվել է կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ և իր գործունեությունը սկսել է 2017 թ. հունվարի 12-ին: Ինչպես ասվում է որոշման նախագծում, հիմնադրամի կողմից իրականացվում է 38 ծրագիր` պետական կառավարման համակարգի, հարկային և մաքսային վարչարարության, կրթության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և գյուղատնտեսության, ինչպես նաև դատական համակարգի և հանրային-մասնավոր գործընկերության ոլորտներում:

Ֆիննախի փոխանցմամբ՝ հիմնադրամը հանդիսանում է Հայաստանում առանցքային բարեփոխումների մշակման և իրականացման կարևոր գործիք և կառավարությանն աջակցում է երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների մշակման և իրականացման գործում:

Հիմնադրամը մինչև 2018 թվականի ավարտը պետք է իրականացնի 19 ծրագիր, սակայն կանոնադրական խնդիրների իրականացմանն աջակցելու նպատակով անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ։ Կառավարությունն էլ այսօր որոշեց հիմնադրամին հատկացնել 41 միլիոն դրամ՝ հետագայում լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter