Չորեքշաբթի, 20 հունիսի

Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի և Կորեայի Հանրապետության քաղաքացիները Հայաստան կժամանեն առանց մուտքի վիզայի



Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի և Կորեայի Հանրապետության քաղաքացիները մարտի 19-ից Հայաստան կժամանեն առանց մուտքի վիզայի։

Այս երկրների քաղաքացիները Հայաստանի տարածքում կմնան առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում։ Այս պարագայում նրանք կազատվեն մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ սա ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների հոգևոր և պատմամշակութային արժեքների փոխճանաչման համար։

Նախարարությունը ակնկալում է, որ առանց մուտքի վիզայի ռեժիմի սահմանման արդյունքում կավելանա այդ երկրներից Հայաստան կատարվող այցերի քանակը։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ