HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եզդիները առաջիկա ընտրությունների գերին են

Իրաքում այս տարվա մայիս ամսին սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Երկրում տիրող ներքաղաքական զարգացումների, եզդիների շուրջ ստեղծված իրավիճակին անդարադարձել է «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպություն ղեկավար Բորիս Մուրազին։ Նա այս օրերին գտնվում է Իրաքում:

Այս պահին ի՞նչ վիճակում է գտնվում՝ եզդի համայնքը Իրաքում: Շարունակու՞մ են մարդիկ ապրել վրաններում:

-Իրավիճակը եզդի համայնքի առումով որևէ դրական փոփոխության չի ենթարկվել: Այո՛, մարդիկ շարունակում են ապրել վրաններում ևդեռ մի քանի ամիս էլ այս իրավիճակը չի փոխվի: Իրաքում՝ այս պահին, քաղաքական ուժերը տարված են մայիս ամսին կայանալիքխորհրդարանական ընտրություններով, և որևէ մեկը չի պատրաստվում զբաղվել եզդիների խնդիրներով:

Եզդիաբնակ Շանգալն արդեն ազատագրված է, ինչու՞ մարդիկ չեն վերադառնում իրենց բնակավայրեր:

-Այո՛, տարածքը ազատագրված է, բայց հազարավոր շենքեր քանդված ու պայթեցված են ու մարդիկ չեն կարող բնակվել այդ շենքերում,բայց կա մեկ այլ առավել մեծ խոչընդոտ: Բան այն է, որ քրդական ուժերը այլևս չեն վերահսկում Շանգալը, և եթե եզդիները մինչև մայիսվերադառնան, ապա քրդական կուսակցությունները չեն կարողանա ձայն հավաքել: Այս պատճառով, քրդական ուժերը նաև արգելում ենիրենց տարածքում ապաստանած հարյուր հազարավոր եզդիներին տեղափոխվել Շանգալ, որպեսզի կարողանան նրանց ձայները ևսվերցնել: Կարճ ասած, եզդիները այս պահին առաջիկա ընտրությունների գերին են և կարծում եմ իրավիճակը կփոխվի միայն, առաջիկաընտրություններից հետո :

Այս ընտրություններին, եզդիական ուժեր մասնակցու՞մ են:

-Չորս եզդիական կուսակցություն է մասնակցում, բայց համայնքը այնքան պառակտված է , որ դժվար թե նրանք կարողանան լուրջքվեներ ստանալ: Նախ խնդիրն այն է, որ եզդի ընտրողների մեծ մասը գտնվում է Քրդստանի տարածքում, որտեղ եզդիական ուժերըչունեն լծակներ և երկրորդ քրդական ուժերի ցուցակներում ևս կան բազմաթիվ եզդի թեկնածուներ:

Իրավիճակը մխիթարող չէ ու առաջիկայում դրական զագրացումներ չեն սպասվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter