HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սիրիայում ռուսական ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 32 մարդ

Սիրիական Հմեյմիմ ավիաբազայում վայրէջքի ժամանակ կործանվել է «Ан-26» տրանսպորտային ինքնաթիռը, 26 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները զոհվել են: Այս մասին РИА Нововсти-ին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից: Որպես ավիաղետի նախնական պատճառ՝ նշվում է տեխնիկական անսարքությունը:

Ռուսաստանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ օդանավը չի հասել ավիաբազայի թռիչքուղուն և բախվելով գետնին՝ կործանվել է Հմեյմիմից 500 մետր հեռավորության վրա: Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14:00-ին:

Интерфакс-ը, հղում անելով իր անանուն աղբյուրին, հայտնում է, որ «Ан-26»-ը թռչել էր Հալեպի մոտակայքում գտնվող ավիաբազայից, չվերթն իրականցվել էր պարզ եղանակային պայմաններում: 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հատուկ հանձնաժողով է ստեղծել՝ պարզելու միջադեպի հանգամանքները: 

«Ан-26»-ը ռազմատրանսպորտային ինքնաիթռ է, որը նախատեսված է ռազմական տեխնիկայի և զորքերի փոխադրման համար: «Ан-26» մոդելի հիմնական շահագործողները Ռուսաստանի, Չինաստանի և Ուկրաինայի ռազմաօդային ուժերն են:

Սիրիայում ռուսական ավիացիայի հետ կապված վերջին խոշոր միջադեպը տեղի էր ունեցել այս տարվա փետրվարի 3-ին: Իդլիբ նահանգում, ըստ ՌԴ ՊՆ-ի, «Ջաբաթ Ալ-Նուսրա» խմբավորման զինյալների կողմից խոցվել էր «Су-25» գրոհիչը: Օդաչուն կատապուլտի օգնությամբ դուրս էր թռել, սակայն շրջափակվել էր զինյալների կողմից և ձեռքի նռնակով պայթեցրել էր իրեն:

Լրացում / Ավելի ուշ Ռուսաստանի  պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ զոհվածներից 27-ը ռուսական բանակի սպաներ են եղել, այդ թվում՝ մեկ գեներալ-մայոր: Զոհերի թվում են նաև ենթասպաներ և պայմանագրային զինծառայողներ: Քաղաքացիական անձինք օդանավում չեն եղել:

Լուսանկարը՝ ТАСС / Виталий Невар

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter