HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ITB Berlin 2018-ը շարունակվում է. հայկական զբոսաշրջային ընկերությունները ձեռք են բերում նոր պայմանավորվածություններ

Մարտի 7-11-ը Բեռլինում տեղի  է ունենում «ITB Berlin 2018» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը։ «ITB Berlin-ի» ներկայացուցիչների կողմից բացառիկ հնարավորություն է տրվել հայկական կողմին մասնակցել ցուցահանդեսի շրջանակում մարտի 8-ին իրականացվող «ITB Speed Networking Event» ծրագրին։ Ծրագրի շրջանակում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայկական և ցուցահանդեսին մասնակից արտասահմանյան ընկերությունների և այցելուների միջև B2B հանիպումների ձևաչափի միջոցով։

Նշենք, որ ցուցահանդեսին հայկական տաղավարը ներկայացնում է թվով 17 զբոսաշրջային ընկերություն: Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը կազմակերպում է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ:

Ցուցահանդեսի շրջանակներում մարտի 7-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ, պատվիրակության ղեկավար Զարմինե Զեյթունցյանը մասնակցել է Մետաքսի ճանապարհի երկրների նախարարական 8-րդ հանդիպմանը: Հանդիպումն ունի «Մետաքսի ճանապարհ»-ի զբոսաշրջություն 2025-ի օրակարգ» խորագիրը և նվիրված է զբոսաշրջության երկարաժամկետ զարգացման հարցերին «Մետաքսի ճանապարհ»-ի պատմական երթուղիներով։

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter