Արմեն Սարգսյանն այցելել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության համալսարան
Մարտի 7-ին Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության համալսարանի (London School of Economics and Political Science) պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ: Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական հնարավորությունները, ինչպես նաև խորհրդարանական կառավարման անցումային շրջանի առանձնահատկությունները:
Քննարկվել են Հայաստանում համատեղ կրթական ծրագրերի իրականացման հեռանկարները:
Արմեն Սարգսյանը համալսարանում առանձին հանդիպում է ունեցել ուսումնական հաստատության պրոֆեսոր, Անգլիայի բանկի (Bank of England) նախկին կառավարիչ լորդ Մերվին Քինգի հետ: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման վերաբերյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել