HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ոչնչացվել է Հայաստանից արտահանված ավելի քան 6 տոննա բանջարեղեն

Մարտի 7-ին «Վերին Լարս» միջազգային անցակետում առգրավվել և ոչնչացվել է Հայաստանից արտահանվող ավելի քան 6 տոննա թարմ բանջարեղեն՝ 245 կգ բադրիջան, 1,24 տոննա բուլղարական տաքդեղ և 4,9 տոննա լոլիկ։ Այս մասին նշված է Ռոսսելխոզնադզորի պաշտոնական կայքում։

Այն, ըստ էության չէր կարող անցնել ֆիտոսանիտարական վերահսկողությունը, քանի որ չի ունեցել անհրաժեշտ տեղեկատվությունը պարունակող փաստաթղթեր։

Մանսավորապես, տուփերի վրա չի եղել պարտադիր մակնշումը, որտեղ կլիներ տեղեկություն ապրանքի անվան, արտադրման երկրի, ներմուծողի վերաբերյալ, ինչպես դա նշված է «Միասնական կարանտինային ֆիտոսանիտարական պահանջներ»-ում, որոնք վերաբերում են ենթակարանտինային ապրանքներին և ԵԱՏՄ տարածքում կամ մաքսային սահմանին եղած ենթակարանտինային օբյեկտներին։

Սա Եվրաասիական տնտեսական հանձնաժողովի 2016թ․ N 157 որոշումն է, որն ուժի մեջ է մտել դեռևս նախորդ տարի՝ 2017թ. հուլիսի 1-ից։

«Մեքենայում եղած ապրանքը ներկայացված էր իբրև խնձոր և թարմ կաղամբ, սակայն դրանց հետևում եղել էր այլ ապրանք։ Քանի որ դրանք չունեին որևէ փաստաթղթավորում, բուն ապրանքի տուփի վրա չկար ոչ մի մակնշում՝ համաձայն ԵԱՏՄ միանական սանիտարական պահանջների, այդ պատճառով ողջ ապրանքը, որպես անդեմ ապրանք, ոչնչացվել է՝ կատարելով Ռուսաստանի նախագահի N 391 որոշումը»,- ասել է Կաբարդինո-Բալկարիայում և ՀՕ-Ալանիայում Ռոսսելխոզնադզոռի աշխատակից Վալերի Գագիևը։

Նշենք, որ Հայաստանից և ԵԱՏՄ այլ երկրից արտահանվող կամ ներկրվող բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների համար անհրաժեշտ է ֆիտոսանիտարական սերտիֆիկատ։

Ֆիտոսանիտարական սերտիֆիկատ տրամադրում է յուրաքանչյուր երկրի համապատասխան վերասհկող մարմինը, տվյալ դեպքում՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։ Առանց մակնշման ապրանքը չէր կարող ունենալ սերտիֆիկատ և սահման անցնել, մի բան էլ՝ հայտնվել Վլադիկավկազում։

Ողջ ապրանքը բուլդոզերով ոչնչացվել է Վլադիկավկազի քաղաքային աղբավայրում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter