HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Թե ինչպես դատախազի համար ուրբաթը չորեքշաբթիից շուտ եկավ

Շուշանիկ Աղաբաբյանը մեկն է այն 8 բնակիչներից, որոնք այսօր ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանից եւ նրա ամուսին Դավիթ Բեգլարյանից պահանջում են իրենց բնակարանները, որոնք պետք է ստանային «Նորաշեն 2007» կոոպերատիվից, սակայն որոնք նույն կոոպերատիվի ղեկավարների «շնորհիվ» հայտնվել է վերոնշյալ ամուսինների ձեռքում:

«Հետքն» արդեն գրել է այն մասին, թե ինչպես են «Նորաշեն 2007»-ի այժմ արդեն կալանավորված ղեկավարներ Արմեն Թադեւոսյանն ու Լուսաբեկ (Լյովա) Սամվելյանը գործարքի մեջ մտել Արարատի հարկային տեսչության պետ Դավիթ Բեգլարյանի հետ, ինչի արդյունքում կոոպերատիվի 14 շահառուների բնակարանները հայտնվել են Բեգլարյանի մոտ: Սակայն հետագայում նրանցից 6-ի տները վերադարձվել են: Բանն այն է, որ, ըստ բնակիչների, կոոպերատիվի մութ գործունեության առիթով քրգործի հարուցումից հետո Հերմինե Նաղդալյանը հանդիպել է իրենց հետ, խոստացել լուծել շահառուների բնակարանների հարցը, բայց նաեւ խնդրել չշոշափել իր անունը. «Բեգլարյանը միշտ ասել է՝ Հերմինեի հետ բարեխոսեք, իր տներն են: Գին ենք խոսացել, ասել է` ես գործ չունեմ, ինքը պիտի որոշի, իր տունն է: Մարդիկ պատրաստ են եղել 5.000, 10.000 դոլար փող տան, գրավից վերցնեն, 50.000-60.000-ոց տունը հո չե՞ն կորցնելու, ըտենց փողեր է վերցրել մարդկանցից, իրենք էլ պատրաստ են եղել: 6 հոգի փող են տվել, վերցրել են տները»:

Իսկ 8 բնակիչների տների հարցն առ այսօր կախված է օդում: Վերջերս էլ Գ. Չաուշի 14/3 շենքի շահառուները այս առիթով բողոքի ակցիա էին անցկացրել նախագահական նստավայրի առջեւ: Իր հերթին Նաղդալյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր. «Ես էլ, իմ ամուսինն էլ այդ շենքում բնակարաններ ունենք գնած, մեզ պատկանող բնակարանների մեջ «խաչվող» մարդկանց հետ մենք քննարկել ենք խնդիրը, թե ինչպես կարող ենք այս իրավիճակից դուրս գալ, որովհետեւ տուժողների թիվը բավականին մեծ է: Այս իրավիճակից դուրս գալու տարբերակը մենք գտել ենք հետեւյալում, որ ամեն բնակարանի հետ այսպես ասած «խաչվող» մարդիկ իրար հետ փորձել են իրավիճակից դուրս գալու ճանապարհ գտնել` մեկը մյուսին վաճառելով գալ նրան, որ բնակարանների տերերի մեջ մնա մեկական մարդ, ամեն բնակարանը մեկական տեր ունենա: Դրանով, իհարկե, ստացվում է, որ յուրաքանչյուրը էլի տուժում են, բայց տուժում են կես չափով, ոչ թե կրկնակի մեծ, որը նախապես գոյություն ուներ: Նման պայմանավորվածություն ձեռք ենք բերել եւ խնդիրները լուծել ենք: Այս պահին այն մարդիկ, ովքեր մասնակցում են այդ բողոքի ցույցին, դրանց մեջ որեւէ մեկը չկա, որ մեզ հետ որեւէ կապ ունենա»:

Իրականում ամեն ինչ այնքան էլ բարդ չէ, որքան ներկայացնում է պատգամավորը: Գործարքի միջոցով ձեռք բերած բնակարանները Բեգլարյանը գրանցել էր իր ծանոթ-հարազատ-բարեկամների անուններով ու դրանք իրական տերերին վերադարձնելու համար պետք էր ընդամենը առքուվաճառքի պայմանագրեր կնքել վերջիններիս հետ, ինչն էլ, փաստորեն, 6 հոգու հետ արվել է: Անշուշտ, ոչ առանց փոխհատուցման, ինչի մասին պատմել են բնակիչները: Շահառուների շահերը պաշտպանող ՀԿ-ի անդամներից մեկի փոխանցմամբ՝ մյուս 8-ն էլ են այս պահին պատրաստ որոշակի գումար տալ Նաղդալյանին՝ միայն թե հետ ստանան այն բնակարանները, որոնց համար ժամանակին պարտաճանաչորեն մի քանի տասնյակ հազար դոլարներ են վճարել կոոպերատիվին, բայց հիմա մնացել են ձեռնունայն: Սակայն, ըստ նույն աղբյուրի, պատգամավորը չի համաձայնում բնակիչների առաջարկին:

«Նորաշեն 2007»-ի բազմահատոր գործն արդեն ուղարկվել է դատարան: ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վաղինակ Ջանազյանը նոյեմբերի 11-ին Դավիթ Բեգլարյանի մասով որոշել էր քրեական հետապնդում չիրականացնել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով: «Նախաքննությամբ պարզվել է, որ Դավիթ Գարունի Բեգլարյանը Երեւան քաղաքի Գեւորգ Չաուշի 14/3 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցապատող «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանի եւ նրա գործընկեր Լուսաբեկ Սամվելյանի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն 2009 թվականի նոյեմբերին ամսական 5 տոկոս՝ ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի ամսական հաշվարկային դրույքաչափը մի քանի անգամ գերազանցող տոկոսադրույքով, նրանց տրամադրել է 300.000 ԱՄՆ դոլար գումար, իսկ որպես գումարի վերադարձնելիության երաշխիք՝ ինչպես անձամբ, այնպես էլ հարազատներն ու մտերիմները Արմեն Թադեւոսյանի հետ կնքել են հիշյալ շենքի 14 բնակարանների առուվաճառքի ձեւական պայմանագրեր:

...Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Դավիթ Բեգլարյանն Արմեն Թադեւոսյանին եւ Լուսաբեկ Սամվելյանին տված գումարների դիմաց վերջիններից տոկոսագումարներ չի ստացել, այսինքն` շահույթ չի ունեցել, որպիսի պայմաններում նրա արարքում բացակայում է ՀՀ Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը: ...Որոշեցի Դավիթ Գարունի Բեգլարյանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնել` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով»:

Բնակիչները հավաստիացնում են, որ գիտեն, թե ինչ է եղել այս որոշումից հետո. «Դե, որոշման մասին ծանուցում են իրենց (կողմերին, տվյալ դեպքում` Բեգլարյանին- հեղ.), ներքին ինֆորմացիան հաստատ գիտենք: Թուղթը թափ է տվել (ի նկատի ունեն Հերմինե Նաղդալյանին - հեղ.) Ջանազյանի երեսին, թե` էս ի՞նչ ես գրել, պատասխան ես տալո՞ւ սրա համար, գլխիցդ ձեռ ես քաշե՞լ»:

Եվ այս ֆոնին ամենահետաքրքիրն այն է, որ գործի քննությունը վերահսկող ավագ դատախազ Հարություն Հարությունյանը նոյեմբերի 15-ին վերացրել էր քննիչի որոշումը: Դատախազը գտել էր, որ «քննիչի կայացրած որոշումը չի բխում քրեադատավարական օրենքի պահանջներից եւ քրեական գործի նյութերից, որի պատճառով ենթակա է վերացման` հետեւյալ պատճառաբանությամբ. ...վարույթը կարճելիս եւ քրեական հետապնդումը դադարեցնելիս չի թույլատրվում որոշման մեջ տալ ձեւակերպումներ, որոնք կասկածի տակ կդնեն այն անձի անմեղությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է»: Սա Բեգլարյանի կողմից տոկոսով գումար տալու մասին տողերին է վերաբերում: Եվ ահա նոյեմբերի 16-ին Ջանազյանն այլ կերպ է շարադրել իր որոշումը. «Դավիթ Բեգլարյանի՝ Արմեն Թադեւոսյանին եւ Լուսաբեկ Սամվելյանին որոշակի տոկոսադրույքով գումար տալու հանգամանքը չի հաստատվել նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով, ավելին՝ հերքվել է՝ ապացույցների համադրմամբ, համատեղ վերլուծությամբ եւ գնահատմամբ»:

Գործի նյութերն ուղարկվել են կողմերին, այդ թվում՝ Շուշանիկ Աղաբաբյանին: Ջանազյանը վերջինիս ուղղված գրությունում մասնավորապես նշել է. «Միջնորդություններ ունենալու դեպքում առաջարկում եմ դրանք մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 9-ը ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին»: Դեկտեմբերի 6-ին Աղաբաբյանը բողոքարկել է քննիչի՝ նոյեմբերի 16-ին կայացրած որոշումը, որը անձամբ ներկայացրել է դատախազություն: Բողոքի մեջ դիմումատուն մասնավորապես գրել է. «Քննիչը չի պատճառաբանել, թե ինչու է հիմք ընդունում Դավիթ Բեգլարյանի ցուցմունքը, իսկ նրա ցուցմունքը հերքող մեղադրյալների ցուցմունքները եւ Դավիթ Բեգլարյանի հետ առերես ցուցմունքները՝ ոչ, քննիչի կողմից չի նշվել որեւէ ապացույց, որի համադրմամբ, համատեղ վերլուծությամբ եւ գնահատմամբ հիմնավորվեր Դավիթ Բեգլարյանի կողմից վաշխառություն չկատարելու հանգամանքը, որոշումը ընդհանրապես պատճառաբանված չէ, չեն շարադրված նախաքննության ընթացքում բացահայտված այն հանգամանքները, որոնց հիման վրա քրեական գործով վարույթը կարճվում է»:

Դիմումը դատախազություն մուտք է արվել դեկտեմբերի 7-ին: Բայց որտեղից որտեղ կրկին նույն ավագ դատախազ Հարություն Հարությունյանը դեկտեմբերի 13-ին պատասխանել է քաղաքացուն. «…Ձեր բողոքը թողնվում է առանց քննության՝ բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառով»: Թե ինչպես է մինչեւ դեկտեմբերի 9-ը (ուրբաթ) ժամանակ ունեցող Շ. Աղաբաբյանը դեկտեմբերի 7-ի (չորեքշաբթի) դրությամբ «բաց թողել բողոքարկման ժամկետը», միայն ավագ դատախազ Հարությունյանը կարող է պատասխանել: Եթե կարող է…

Տուժած քաղաքացիները նշում են, որ իրենց հիմնական բողոքն ու դժգոհությունը կապված է գլխավոր դատախազության եւ հատկապես ավագ դատախազ Հ. Հարությունյանի գործողությունների հետ: Նրանք համոզված են, որ երկրի ղեկավարին գլխավոր դատախազությունը ճիշտ տեղեկություններ չի հաղորդում այս գործի մասին, եւ Նաղդալյանն էլ ասում է, թե «խնդիրները լուծել ենք»:    

Մեկնաբանություններ (11)

stellina
Mekn lini harcni et tner@ inchov es arel ? Amot el chen anum ardarutyunic en xosum . Mard ka mi ankyun chuni sra nmanner@ 10 tun unen. Aprelu es satkes gnas et tner@ hetd es tanelu?
gayane
hetaqrqir e Herminen urish elitar shenqerum qani bnakaran uni ir ev amusnu hamest ekamutnerov ?
BORYA
PATGAMAVORIN VERABEROX VOROSHUMNERN EL EN ANDZERNAMXELI?????
AIDA
tox nexvi,inqnela che bazmazavak mayr
GEV
AY ASTGHIK JAN DU KAROPGHA NAGHDALYANI EREXEQIC ES?
AIDA
inch avtoya qshum hima?
karine
et qnnich@ JANAZYAN@ mi hat qosot avto er qshum ,tesel eq hima incha qshum.erevi HERMINENA NVIREL,vor mardu vra hodvac chdnen
ASTGHIK
Ay mardik erexeq@ inch meghq unen e,ho cnoghneri hamar iranq patasxanatu chen
GEV
DE NAGHDALYAN@ IRA XNDIR NER@ LUCELA DATAXAZUTYUNUM,EL INCH UNI MTACELU,HAM VOROSHUMA POXUM,HAM EL BOGHOQ EN MERJUM.......................ES EL DZEZ APACUYC
gago
es amen inch@ piti katdan HERMINEI erekheq@ vor amachen irenc tsnoghneri ararqneric, ete iharke nranq mi qich gone hay en mnacel
artak
mandati uj@ metsa, HERMINEI poghernel yerevi gnacel en voroshaki kasharki kam mets nverneri

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter