HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորամարգցիները հուսով են, որ նորընտիր գյուղապետը կասֆալտապատի և կգազաֆիկացնի գյուղը

Արարատի մարզի Նորամարգ համայնքում շարունակվում է ավագանու անդամների և համայնքի ղեկավարի ընտրությունը։ 17։00-ի դրությամբ քվեարկել է գրանցված 1606  քվեարկողներից  765-ը կամ 47 %-ը։

Հիշեցնենք, որ նորամարգցիները 22 տարի անց այսօր ընտրում են համայնքի նոր ղեկավար։ Համայնքապետի պաշտոնի համար պայքարում են ինքնառաջադրված երեք թեկնածուներ՝ համայնքապետարանի առաջատար մասնագետ, ՀՀԿ-ական Արմեն Գևորգյանը, նույն կուսակցությունից, դպրոցի ուսուցիչ Արման Թադևոսյանը և անկուսակցական Արսեն Ղահրամանյանը։

Ընտրությունը ողջ օրվա ընթացքում այնքան ակտիվ է անցել, որ քվերակողները հերթով են մտել քվեարկության։ Նորամարգցիները հույս ունեն, որ նոր համայնքապետի պաշտոնավարման ժամանակ գյուղի ճանապարհները կասֆալտապատվեն, գյուղը կգազաֆիկացվի, խմելու ջուր կունենան և պարտադրված չեն լինին օգտվել արտեզյան հորերի ջրերից։

Ընտրատեղամասում հիմնական խնդիրը առաջադրված թեկնածուների վստահված անձանց քանակն է, որի պատճառով քվերակողներն ու հանձնաժողովի անդամները դժվարությամբ էին տեղաշարժվում։ Անգամ հանձնաժողովի անդամը վիճեց թեկնածուներից մեկի վստահված անձի հետ, ով հանձնաժողովի անդամին մեղադրեց ընտրական գործընթացին միջամտելու մեջ։  Հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանը հանձնաժողովի անդամներին և վստահված անձանց հորդորեց որևէ խախտում կամ միջամտություն տեսնելու դեպքում իրեն հաղորդել, ոչ թե ընտրատեղամասում վիճել։

Ինչպես արդեն հայտնել էինք՝ կեսօրին ընտրական գործընթացին ծանոթանալու համար ընտրատեղամաս եկավ նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ով առավոտից շրջում էր ընտրատեղամասերով։ Քաղաքապետը համակրում է Նորամարգի համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված երեք թեկնածուներին, վստահ է, որ նոր գյուղապետը ճիշտ համագործակցությունների արդյունքում գյուղում փոփոխություններ կբերի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter