HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի մի շարք կազմամերպությունների հայտարարությունը Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հալածանքի մասին

Քաղաքացիական հասարակության կազմակերպություններն իրենց խիստ մտահոգությունն ու վրդովմունքն են արտահայտում «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդման փաստի վերաբերյալ:

Տեղական եւ միջազգային կազմակերպությունները բազմիցս բարձրաձայնել եւ արձանագրել են, որ իշխանությունները «պատժում են» Անդրիաս Ղուկասյանին նրա քաղաքական հայացքների համար: Սակայն այդ գնահատականները շարունակում են անուշադրության եւ անտարբերության մատնվել ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլ նաեւ ՀՀ իշխանությունների հետ համագործակցող միջազգային կազմակերպությունների կողմից:

Անդրիաս Ղուկասյանին ութ այլ անձանց հետ մեղադրանք է առաջադրվել 2016 թվականի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ մասնակցելու համար: Սակայն ներկայումս միայն Ա.Ղուկասյանն է ենթարկվում վերոհիշյալ մեղադրանքով քրեական հետապնդման, որի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը չի փոխվում, չնայած բազմաթիվ միջնորդություններին, եւ նա շարունակում է մնալ անազատության մեջ:

ՀՀ վերաքննիչ դատարանում Անդրիաս Ղուկասյանի պաշտպանի կողմից խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ ներկայացված բողոքի քննության ժամանակ դատավորը հարց է ուղղել, թե արդյո՞ք Անդրիաս Ղուկասյանը շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը, եթե ազատ արձակվի: Եվ ստանալով Անդրիաս Ղուկասյանի դրական հաստատուն պատասխանը, ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել չփոխել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը, թողնելով անազատության մեջ:

2017 թվականի փետրվարին 23-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը գրանցել է Անդրիաս Ղուկասյանի գանգատը:

Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացվող գանգատում առաջին անգամ բարձրացվել է Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման հարցը: Այս հոդվածը նպատակ ունի արգելելու քաղաքական ընդդիմադիրների դեմ պետական իշխանության չարաշահումը, եւ Եվրոպական դատարանն այն մեկնաբանում է որպես պետական մարմինների ցանկացած «թաքնված մտադրությունների» դեմ միջոց:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Անդրիաս Ղուկասյանի գանգատին քննության առաջնահերթություն է տվել (Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Կանոններ, Կանոն 41), ինչը ենթադրում է, որ Դատարանը պետք է կարճ ժամկետներում հարցեր ուղղի ՀՀ Կառավարությանը խախտումների վերաբերյալ:

Այնուամենյանիվ, ավելի քան 12 ամիս անց Դատարանի կողմից ՀՀ Կառավարությանը հարցեր չեն առաջադրվել: Այս հանգամանքը լրացուցիչ մտահոգություններ է առաջացնում, որ ՀՀ Կառավարությանը հարցերի առաջադրման ձգձգումը կարող է պայմանավորված է լինել Դատարանում աշխատող ՀՀ իրավաբանների ազդեցությամբ:

Այս առնչությամբ պահանջում ենք

ՀՀ իշխանություններից

-անհապաղ դադարեցնել Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը եւ նրան ազատ արձակել:

Եվրոպական Միությանը եւ Հայաստանի Հանրապետության հետ համագործակցող միջազգային կառույցներին

- Քաղաքական հետապնդումների, եւ մասնավորապես Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջը դարձնել Հայաստանի Հանրապետության հետ իրենց հարաբերությունների զարգացման հիմնական նախապայմաններից մեկը:

Մարդու իրավունքների Եվրwպական Դատարանին

- Հետեւողականություն եւ պատասխանատվություն դրսեւորել քաղաքական ենթատեքստ ունեցող գործերի քննության նկատմամբ, առավել եւս, երբ այդ գործերի քննության համար սահմանվել է առաջնահերթության կարգ:

1. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

2. «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ

3. «Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների» ՀԿ

4. Երեւանի Մամուլի Ակումբ

5. «Ընդդեմ Իրավական Կամայականության» ՀԿ

6. «Հայաստանի Հելսինկյան Ասոցիացիա» ՀԿ 7. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

8. «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

9. «Խաղաղության երկխոսություն» ՀԿ

10. «Սոսե» կանանց հիմնահարցեր ՀԿ

11. «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

12. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

13. «Հայաստանի Հելսինկյան Կոմիտե» ՀԿ

14. «Կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ

15. «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ

16. «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ

17. «Սպիտակի Հելսինկյան Խումբ» ՀԿ

18. «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»

ՀԿ 19. «Խորան Արդ» ինտելեկտաուալ կենտրոն ՀԿ

20. «Իմ իրավապաշտպանը» ՀԿ

21. «Շողեր միություն» ՀԿ

22. Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստան

23. Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոն

24. Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան

25. «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

26. «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ

27. «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ

28. «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ

29. «Քալրֆուլ հաուս սոցիալ-մշակութային եւ իրավապաշտպան» ՀԿ

10 մարտի, 2018 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter