HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

14 համայնքներից 12-ում համայնքապետերը վերընտրվել են

Երեկ` մարտի 11-ին, հանրապետության 14 համայնքներում համայնքի ղեկավարի ընտրություններ էին։ Համայնքներից 12-ում վերընտրվելու համար գործող համայնքապետերը կրկին առաջադրել էին իրենց թեկնածությունը։ 

Այդ համայնքներից միայն երկուսում՝ Նորամարգում և Դեբետում են նոր համայնքապետեր ընտրվել։ Այս գյուղերում գործող համայնքապետերը չէին առաջադրել իրենց թեկնածությունը, եւ դրանցում էր միայն, համայնքապետի պաշտոնի համար մրցակցություն կար, մնացած համայնքներում առաջադրված էր միայն մեկ թեկնածու՝ գործող համայնքապետերը։ Մինչդեռ Նորամարգում ինքառաջադրվել էր 3 թեկնածու, իսկ Դեբետում՝ 4 թեկնածու։ 

Քվեարկության արդյունքում Դեբետի համայնքապետ է ընտրվել համայնքի ավագանու անդամ Աշոտ Ղազարյանը, իսկ Նորամարգում՝ գյուղի միջանակարգ դպրոցի ուսուցիչ Արման Թադևոսյանը։ 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ նաև հրապարակել է ժամը 20։00-ի դրությամբ համայնքների՝ ընտրության մասնակցության ցուցանիշները։ Մասնակցության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են հենց Նորամարգում (61.58 %) և Դեբետում (74.35 %)։ Սա կարելի է պայմանավորել այն հանգամանքով, որ այս համայնքներում նոր համայնքի ղեկավար էր ընտրվելու, եւ գյուղացիները փոփոխություն էին ակնկալում։ 

Իսկ Արմավիրի մարզի Դաշտ համայնքում գրանցվել է մասնակցության ամենացածր մակարդակը, որտեղ քվարկությանը մասնակցել է ընտրողների 28.57 տոկոսը։ Միգուցե սա պայմանավորված է այն հանգամանքով, որ այս համայնքը ընտրում էր միայն ավագանի։ 

Նշենք, որ երեկ կայացած ընտրություններին գրանցվել է մասնակցության ցածր ցուցանիշ։ Քվերակությանը մասնակցել է ընտրողների 44.91 տոկոսը կամ 22816 ընտրողից` 10246-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter