Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Պետական պարտքը հունվարին 123.5 մլն դոլարով աճել է



Այս տարվա հունվարի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 6.9 մլրդ ԱՄՆ դոլար։ Հունվարին այն աճել է 123.5 մլն դոլարով կամ 1.8%-ով։

Ըստ  Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ արտաքին պարտքը հունվարի վերջի դրությամբ 5.6 մլրդ դոլար էր, որը մեկ ամսում աճել է 80.6 մլն դոլարով։ Արտաքին պարտքի 89%-ը Կառավարության պարտքն է, մնացածը՝ Կենտրոնական բանկինը։

Հայաստանի ներքին պարտքը հունվարի վերջի դրությամբ 1.3 մլրդ դոլար է։ Հունվարին այն աճել է մոտ 43 մլն դոլարով։  Ներքին պարտքը հիմնականում Հայաստանի քաղաքացիների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերն են։

Հիշեցնենք, որ 2018թ. պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն՝ տարեվերջին Հայաստանի պետական պարտքը կկազմի մոտ 7.2 մլրդ դոլար։ 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ