Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Moody's-ն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը դարձնելով «դրական»



«Մուդիզ» (Moody's) վարկանշային գործակալությունը մարտի 9-ին անփոփոխ է  թողել արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի կառավարության երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները (B1), միաժամանակ փոխել է այդ վարկանիշների հեռանկարը՝  «կայուն»-ից դարձնելով «դրական»: 

Ինչպես փոխանցում են Կենտրոնական բանկից (ՀՀ ԿԲ), Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը «դրական» դարձնելը նշանակում է, որ «Մուդիզ»-ը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով Հայաստանի տնտեսական զարգացումները գնահատում է դրական:

Ըստ «Մուդիզ»-ի` Հայաստանի սուվերեն վարկանիշը կբարձրանա այն պարագայում, երբ երկրում  բարելավվեն և կայունանան տնտեսական մրցակցությունն ու ինստիտուցիոնալ կարողությունները: Վարկանիշի բարձրացմանը կարող է նպաստել նաև Հայաստանի պետական պարտքի բեռի տևական և նկատելի նվազումը:

Ըստ «Մուդիզ»-ի կանխատեսման` Հայաստանի պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2018թ. վերջում կկազմի 56.5%, իսկ 2019թ. վերջում՝ 54.2%:

Երկրի սուվերեն վարկանիշի հեռանկարի փոփոխման հետ մեկտեղ «Մուդիզ»-ը երկու մակարդակով բարձրացրել է ազգային արժույթով պարտատոմսերի և բանկային ավանդների Հայաստանի վարկանիշների վերին սահմանաչափերը՝ դրանք «Ba2»-ից դարձնելով «Baa3»:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ