Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Նորամարգցի ձկնորս եղբայրները


Դիանա Ղազարյան, Սարո Բաղդասարյան

Արտաշը եկել է հորեղբոր որդու՝ Վանի հետևից, որ միասին ձուկ բռնելու գնան։ Վանը նստում է իր հեծանիվը, դրա առաջնամասին տեղավորվում է Արտաշն ու գնում են Արտաշենց տուն։ Արտաշենց տան դիմացով հոսում է ոռոգելի ջրանցքը, որտեղ երեխաներն ազատ ժամանակ ձուկ են որսում։ Նորամարգցի փոքր ձկնորսները հպարտանում են, որ գյուղի երեխաներից միայն իրենք՝ հորեղբոր երեխաներով են ձուկ բռնում։

Արտաշը 9 տարեկան է, սովորում է չորրորդ դասարանում։ 8 տարեկանից ձուկ է բռնում։ Առաջին անգամ ձկնորսության քեռու հետ է գնացել։ Ամենաշատ ձուկն էլ նրա հետ է որսացել` 4 կգ։ Երազում է շախմատիստ դառնալ։ Շախմատի դասերը կվերսկսի մեկ ամսից։ Տղայի ամենասիրելի զբաղմունքը հոր հետ զբոսնելն է։ Երբ հայրը ժամանակ է ունենում, աշխատանքի չի լինում, փորձում է օրը միայն նրա հետ անցկացնել։ Արտաշն ամեն օր, դասերն ավարտելուց հետո էկրանը գցում է ոռոգելի ջրանցքը, հաջորդ օրը հանում։ Բռնած ձկները բերում է տուն, գցում սառը ջրի մեջ, որ ողջ մնան։ Մի քանի օր հավաքում է բռնած ձկները, հետո մայրիկի օգնությամբ տապակում։

Վանը Արտաշի հորեղբոր տղան է։ Սովորում է իններորդ դասարանում։ Երազում է ֆուտբոլիստ դառնալ։ Ձկնորսությունը նրա սիրելի զբաղմունքներից է, սովորել է հորից։ Արդեն 3 տարի է գյուղի ոռոգելի ջրանցքներից ձուկ է որսում։ Ասում է՝ ձկնորսություն անելիս պետք է լուռ մնալ, ձկները աղմուկ չեն սիրում, իմանում են, որ տարածքում մարդ կա, էկրանը չեն ընկնում։

Երեխաների ձկնորսության գործիքները հարազատներն են սարքել։ Վանի էկրանը պապն է պատրաստել, իսկ Արտաշինը՝ հայրը։ Ինքնաշեն էկրաններն այս պահին երեխաներին բավարարում են, ծնողներից պրոֆեսիոնալ ձկնորսական պարագաներ դեռևս չեն պահանջում։

Գյուղով անցնող ջրանցքները կեղտոտ և ճահճանման են։ Երեխաներն ասում են, որ եղանակները բացվելուն պես ջուրը սկսում է հոսել և այսքան կեղտոտ չի լինում։ Իսկ հիմա բռնած ձկները գցում են մաքուր ջրի մեջ, որպեսզի ուտելու համար անվտանգ դառնա և նոր տապակում են։


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (4)
1. Lutz Kannegiesser00:42 - 14 մարտի, 2018
Lutz Kannegiesser What would Artash and Van say if they were caught by one of our fishermen? With these methods of black fishing in Saxon waters !? The Ararat region in Armenia is characterized by canals, fish ponds and gold mines. The latter one does not like to be shown as a tourist because they poison the water in which the fish are bred. Even as a child, I was happy to bring my mother's self-brought fish home. The first Roebs from the Elbe were disposed of during the roasting together with the pan, the smell of freshly laid pavement today I still have in the nose. The fish that landed at home in Neukirchen came from waters that were surrounded by garbage dumps. Or from the environment of the "oil ponds", as we said then. But, fish was delicious and we are still alive. Artash and Van "fishing" on the border with Nakhichevan and on the border with Turkey. Fishing together with children from their neighboring countries would be a high goal. We are only 2,500 km as the crow flies away, fishing with us for a long time no more bad boys with self-built networks ... The DAFV will not invite the two to children's fishing in his large international youth camp in Germany. And so it remains, as it is on the border with Nakhichevan in the canals, where the water gets clean in the spring ...
2. Hagop04:09 - 14 մարտի, 2018
Herr Kannegiesser touched upon a subject for which I also have a question and concern. When the authors state the water is "dirty" - does that mean dirty as in industrial waste dirty - or dirty as in natural dirty such as naturally occurring mud, leaves, etc? One other concern I saw was the water standing idle in the video, a bad sign. In other words, I think these boys should have these fish checked for safety to determine whether it is suitable for consumption. Fish is very good for health and should be an essential part of a diet, however, when it is from polluted waters, it does more harm than good.
3. Էդուարդ 10:47 - 15 մարտի, 2018
Հարգելի խմբագրություն, տեղեկացնում եմ, որ էկրաններով /պատկերված է հոդվածի լուսանկարում/, ցանցերով /հատկապես էլաստիկ/ ՀՀ տարածքում սոցիալական նպատակներով /սիրողական, սպորտային/ ձկնորսությունն արգելված է: Պրոպագանդելով անչափահասների կողմից անթույլատրելի միջոցներով ձկնորսությունը, հատկապես այն ներկայացնելով որպես դրվատելի արարք, մենք նպաստում ենք մեր բնության նկատմամբ սխալ վերաբերմունքի արմատացմանը, անուղղակիորեն լեգիտիմացնելով որսագողության նման դեպքերը:
4. Lutz Kannegiesser00:58 - 16 մարտի, 2018
Hello Mr. Eduard, I look in this post finally in happy children's eyes. They catch fish from nature and have fun and something to eat at home. Nature is there to use. I do not see too small a fish. Please take care that enough water is left over for all inhabitants in their country. Thank you.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։