HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր ծրագրերը՝ ՍԱՊԾ կենտրոնական և տարածքային կառույցների տեսուչների օրակարգում

Մարտի 13-ին, սպառողների իրավունքների պաշտպանության շաբաթվա շրջանակում, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կազմակերպել էր դասընթաց-քննարկում Ծառայության և մարզային կենտրոնների տեսուչների համար: Այս մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։

Ծառայությունը շաբաթվա ընթացքում միջոցառումներ է իրականացնում թեʹ սպառողների իրազեկման, թեʹ տնտեսավարողներին խորհրդատվություն տրամադրելու  և թեʹ վերահսկողության բարելավման նպատակով:

Օրակարգում ընդգրկված էին ՍԱՊԾ կողմից իրականացվող միջոցառումներն ու ծրագրերը, ինչպես նաև այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ողջ Հանրապետությունում նշված գործողությունները հաջողությամբ իրագործելու համար: Դա առաջին հերթին վերաբերում է HACCP-ի (ՎՎՀԿԿ) աուդիտին, որը, համակարգի ներդրմանը զուգահեռ, առաջիկայում լինելու է Ծառայության կարևոր գործառույթներից մեկը: Տեսուչների հետ նաև քննարկվել են սննդամթերքի համապատասխանության գնահատմանը, սպանդանոցային պարտադիր մորթի անցնելու, տրանսպորտային միջոցներին սանիտարական անձնագրեր տրամադրելու ընթացակարգերն ու ժամանակացույցը, ինչպես նաև՝ նմուշառման առանձնահատկությունները: Խոսելով մի շարք ծառայությունների թվայնացման մասին՝ անհրաժեշտ է համարվել դրանք ապահովել նաև մարզերում՝ պետական վերահսկողության արդյունքներն էլեկտրոնային համակարգ մուտքագրելու և հսկողությունը բարելավելու նպատակով: Տեսուչների ուշադրությունն է հրավիրվել ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխան սննդամթերքի մակնշմանը, հատկապես մարզերում տնտեսավարողներին դրանց մասին իրազեկելու անհրաժեշտությանը, 2018 թվականին Հանրապետությունում կենդանիների հիվանդություների շճահետազոտության, ինչպես նաև մոնիթորինգային ծրագրերի իրականացմանը:

Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ներկայացրել է տեսուչների  համար պատրաստված ուղեցույցը՝ որպես վերահսկողություն իրականացնելու համար օգտակար գործիք, միաժամանակ տեսուչներին հորդորել է առցանց և օպերատիվ լրացնել վերահսկողության արդյունքները:

Գործնական քննարկման ընթացքում ՍԱՊԾ տեսուչները ստացել են ամենօրյա աշխատանքին առնչվող մի շարք հարցերի պատասխաններ:

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter